Դեռևս վաղ է խոսել Ռուսաստանում Ասադին ապաստան տրամադրելու մասին. Պուտին
HeaderՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գտնում է, որ դեռևս վաղ է խոսել Ռուսաստանում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ապաստան տրամադրելու մասին: Այս մասին նա հայտնել է գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում:
«Ես կարծում եմ, որ դա քննարկելը վաղ է։ Մենք պարոն Սնոուդենին ապաստան տրամադրեցինք, ինչն ավելի բարդ էր, քան Ասադին տրամադրելը»,- ասել է նա:
«Նախ պետք է հնարավորություն տալ սիրիացի ժողովրդին արտահայտվելու։ Եվ ես Ձեզ վստահեցնում եմ՝ եթե դա տեղի ունենա ժողովրդավարական ճանապարհով, ապա կարող է Ասադին պետք չլինի որևէ տեղ գնալ: Եվ կարևոր չէ՝ նա կլինի նախագահ, թե ոչ»,- հավելել է ՌԴ նախագահը: