«Չելսիի» և «Նյուքասլի» նախկին ֆուտբոլիստ Դեմբա Բան ավարտել է կարիերան
ՍպորտԼոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբի նախկին հարձակվող, սենեգալցի Դեմբա Բան հայտարարել է իր պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին:
«Սա հիանալի ճանապարհորդություն էր: Չնայած քրտինքին և արցունքներին՝ ֆուտբոլն ինձ այնքան հիանալի էմոցիաներ պարգևեց: Երկրպագուների կրքից և գոլերից հետո տրիբունաների աղմուկից մինչև խաղադաշտում գտնվող թիմակիցների հետ հարաբերությունները՝ ընդմիշտ կմնան իմ սրտում »,-գրել է 36-ամյա մասնագետը Twitter-ի իր էջում:
Բան խաղացել է ֆրանսիական «Ռուան», բելգիական «Մուսկրոն», գերմանական «Հոֆենհայմ», անգլիական «Վեսթ Հեմ», «Նյուքասլ» և «Չելսի», թուրքական «Բեշիկթաշ», «Գեզթեփե» և «Ստամբուլ Բաշակշեհիր», չինական «Շանհայ Շենհուա» ակումբներում։ Նրա վերջին ակումբը շվեյցարական «Լուգանոն» էր: Բենը Սենեգալի ազգային հավաքականում անցկացրել է 22 հանդիպում: