Թուրքիայում պայթյուն է որոտացել. վարկածներից մեկով կատարվածն ահաբեկչություն է (տեսանյութ)
ՄիջազգայինԹուրքիայում՝ Ստամբուլի շրջանի Սուլթանհամիդի հրապարակում, պայթյուն է որոտացել: Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ: Վարկածներից մեկով՝ այն կարող է որոտացած լինել մահապարտ ահաբեկչի կոչմից: Տեղական ԶԼՄ-ները հաղորդում են բազմաթիվ վիրավորների մասին:
Պայթյունի էպիկենտրոնը եղել է տրամվայի կայարանի մոտակայքում: Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ տուժածների թվում Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկներ կան:
Տեղում աշխատում են շտապօգնության շատ բրիգադներ, հրապարակը շրջափակված է ոստիկանության կողմից: