«Ֆիզգորոդոկ»-ի բնակիչներին կարմիր բերետավորները բերման են ենթարկում քաղաքապետարանի հարակից փողոցից. տեսանյութ
TV«Ֆիզգորոդոկ» կոչվող գիտավանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով կասեցնել շինարարությունը իրենց թաղամասում: Նրանք փակել են քաղաքապետարանի հարակից փողոցը:
Նրանց ձեռքին կան պաստառներ «Ոչ բնության քայքայմանը», «Կասեցում» գրություններով:
«Այսօր ավագանու նիստում հնչեց խոսք, որ իբր շինարարական աշխատանքներն օրինականության սահմաններում են, ինչն էլ մեզ ստիպեց գնալ այս քայլին ու փակել փողոցը: Պահանջում ենք հենց հիմա ընդհատել նիստը եւ ներկայանաք այստեղ: Բերման ենթարկեք քաղաքապետին, որ երկու տարի խուսափում է նայել մեր աչքերին»,- ասաց բնակիչներից մեկը:
Քիչ առաջ կարմիր բերետավորները սկսեցին ուժով բերման ենթարկել քաղաքապետարանի հարակից փողոցում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին: