Ջեյմս Ուորլիքը ԼՂ հարցով մեկնել է Լոնդոն
ՄիջազգայինԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով խորհրդակցությունների մասնակցելու նպատակով մեկնել է Լոնդոն: «Մեկնում եմ Լոնդոն Միացյալ Թագավորության Արտաքին և համագործակցության նախարարությունում (FCO) խորհրդակցություններ անցկացնելու համար»,- Ջեյմս Ուորլիքը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում' օգտագործելով #NKpeace հեշթեգը:
Շվեյցարիայում դեկտեմբերի 19-ին կայացել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Այնուհետև նախագահները քննարկումը շարունակել են ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Համանախագահները նախագահների հանդիպման արդյունքներով տարածած հայտարարության մեջ նշել են, որ հանձնառու են կողմերի հետ շարունակելու աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցային կարգավորման միջնորդության հարցում: