Աբու Դաբին կարող է Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր լինել ՆԱՏՕ-ն չի մասնակցում Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ռյուտե Ես որևէ բան չունեմ Ծառուկյանի դեմ, բայց չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես է նա հաղթում․ Գեյջի Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլը ահազանգ է, նրա ամեն քայլը հաշվարկված է․ վետերան Սոչիի օդանավակայանում սահմանափակումները հանվել են Օդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Աբովյանում 37-ամյա վարորդը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնի Կես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել Վլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն Հայաստանի քաղաքացի դառնալն այլևս «խաղուպար» չի լինելու, իսկ 1,5 միլիոն չունեցողները պատանդ են մնալու երկրում


Հայաստանի դրական ազդակը Թուրքիային. Կառավարությունը մեղմում է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը

Քաղաքականություն

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է Թուրքիայից ներմուծվող արգելված ապրանքների ցանկից հանել այն ապրանքատեսակները, որոնք մի շարք տնտեսվարողների համար հումք են հանդիսանում։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս փոփոխությունն իրականացվում է հնարավոր բացասական հետևանքների մեղմման նպատակով։

«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը նկատեց՝ այս փոփոխության հիմքում որևէ տնտեսական հաշվարկ ընկած չէ, և այն հերթական պոպուլիստական քայլն է։

«Մեկ տարվա ընթացքում էկոնոմիկայի նախարարը գիշերը չպետք է քներ և նոր շուկաներ բացահայտեր, բիզնեսի հետ երկխոսության գնար և բիզնեսին առաջարկներ ներկայացներ։ Ստացվում է՝ իրենց տնային աշխատանքները չեն կատարել, շարունակել են բիզնեսին, քաղաքացուն, պետությանը վնաս տալ և հիմա պոպուլիզմ են անում, թե բացասական հետևանքները մեղմելու համար թույլատրում ենք։ Վստահեցնում եմ՝ իրենց արած քայլերի տակ որևէ տնտեսական հաշվարկ չկա»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Վերջինս նշում է՝ եթե զուտ հայրենասիրական տեսանկյունից դիտարկենք, ապա մենք 30 տարի պետք է թուրքի հետ առևտուր չանեինք, բայց, քանի որ 90-ականներից նման արգելք չի եղել, հիմա էլ չպետք է լիներ։

Հայաստանի ընդհանուր ներմուծումների մեջ Թուրքիայից ներմուծման տեսակարար կշիռը կազմում է 268 մլն դոլար, որը մոտավորապես մեր ներմուծումների 5 տոկոսն է։

Նաիրի Սարգսյանի խոսքով, երբ երկիրը տոտալ արգելք է սահմանում որևէ ապրանքատեսակի ներմուծման կամ արտահանման վրա, ապա նախ պետք է գնահատվի այդ ներմուծումների և արտահանումների տնտեսական էֆեկտը.

«Այսինքն ինչ է ներմուծվում, ինչ է արտադրվում, վաճառվում, քանի բիզնես է դրա հույսին աշխատում, քանի աշխատակից է այդ բիզնեսից աշխատավայր ստանում, ինչքան հարկ է գեներացվում պետբյուջե։ Այս հաշվարկները պետք է կատարվեին ու այլընտրանք փնտրեին, այնուհետև բիզնեսի հետ երկխոսության գային և նոր որոշում կայացնեին։ Մեր դեպքում որևէ բիզնեսի հետ քննարկում տեղի չունեցավ։ Միանգամից արգելափակեցին»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Նրա խոսքով Թուրքիայից ներկրողները շարունակեցին ներկրել նույն ծավալով, բայց արդեն Ռուսաստանի կամ Վրաստանի միջոցով։ Այսինքն` նույն ապրանքը տնտեսվարողն ավելի թանկ գնով էր ձեռք բերում, հետևաբար սպառողին էլ ավելի թանկացած վիճակում էր հասնում։

Բացի այդ թշնամի երկրից ներմուծման դեպքում վերահսկողությունը, մաքսային հսկողությունն այլ կերպ պետք է լինի, քան երրորդ երկրից ներմուծման դեպքում։

«Թուրքիան թշնամական երկիր չէ Վրաստանի համար։ Այսինքն` Վրաստանը կարող է պատշաճ հսկողություն չիրականացնել։ Նույն տրամաբանությամբ Վրաստանը թշնամական չէ Հայաստանի համար և այնտեղից ներմուծվող ապրանքի վրա կարող է պատշաճ հսկողություն չիրականացնել, հետևաբար մենք բաց ենք թողնում Թուրքիայից ներմուծվող ապրանքի վրա պատշաճ վերահսկողություն իրականացնելը, ինչը չգիտենք, թե ինչ հետևանքներ է թողնում»,-ասաց Նաիրի Սարգսյանը։

Դիտարկմանը՝ հնարավո՞ր է արդյոք այսկերպ Հայաստանի կողմից դրական ազդակներ են ուղղվում՝ ի պատասխան Թուրքիայից եկող դրական ազդակների, Նաիրի Սարգսյանը նկատեց՝ չի բացառվում, քանի որ այս արարքն ամբողջությամբ քաղաքական ենթատեքստ ունի։

«Սովորաբար տնտեսությանն ուղղված քայլերն իրականացնում են հաշվարկների հիման վրա։ Ընդ որում` այդ քաղաքականությանը գնում են այն դեպքում, երբ դրանից շահում է տվյալ երկիրը, ժողովուրդն ու բիզնեսը, իսկ մեր դեպքում այս երեքն էլ չեն շահում։ Ավելի լավ կլիներ երկրին, քաղաքացիներին ու բիզնեսին չվնասելու համար ևս մեկ տարի թուրքի հետ առևտուր անեին, զուգահեռ նոր շուկաներ որոնեին, որից հետո նոր կարողանային փոխարինել թուրքական ապրանքները»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Վերջինս ընդգծեց՝ ավելի խելամիտ կգտնվեինք, եթե Թուրքիայից ներկրվող ապրանքը տեղական արտադրանքով փոխարինելու քաղաքականություն մշակեինք։ Նաիրի Սարգսյանը գտնում է, որ մեկ տարին ոչ թե բավարար, այլ ահռելի ժամկետ էր, որ էկոնոմիկայի նախարարությունը մյուս տնտեսական բլոկների հետ կարողանար այդ քաղաքականությունը մշակել։

Աղբյուր` Փաստինֆո

Թուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱբու Դաբին կարող է Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր լինել Ատոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՆԱՏՕ-ն չի մասնակցում Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ռյուտե Ես որևէ բան չունեմ Ծառուկյանի դեմ, բայց չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես է նա հաղթում․ Գեյջի Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլը ահազանգ է, նրա ամեն քայլը հաշվարկված է․ վետերան Տիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանՍոչիի օդանավակայանում սահմանափակումները հանվել են Դեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՕդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԱբովյանում 37-ամյա վարորդը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնիԿես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղելԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինՎլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Հայաստանի քաղաքացի դառնալն այլևս «խաղուպար» չի լինելու, իսկ 1,5 միլիոն չունեցողները պատանդ են մնալու երկրում Ուկրաինայի նախագահը ժամանել է Կանադա Իսրայելի հարվածից Գազայում ընտանիք է զոհվել՝ ծնողները և երկու երեխաները Թուրքիայում նախարարների հեռախոսները թիրախավորվել են լրտեսական ծրագրի կողմից Առևտրային պատերազմները շարունակվում են․ Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին Հարավային Կորեան մոտ է ԱՄՆ-ում ավելի քան 100 մլրդ դոլարի ներդրումների գործարքին․ WSJ Չինաստանում նավի վրա տեղի ունեցած հրդեհի հետևանքով զnhվել է առնվազն 20 մարդ Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի Ալժիրը որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ Մբապեն այս մրցաշրջանում կդառնա Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն. Մոուրինյու Այսօր և վաղը Երևանի կենտրոնում մեքենաների կայանման սահմանափակում կլինի Աշոտ Ղազարյանն ամուսնանում էՆվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում ՆԱՏՕ-ի դաշնակիցները բացահայտել են ստորջրյա մալուխները վնասելու նպատակով ռուսական սուզանավերի գաղտնի վարժանքները. Reuters ԱՄՆ-ում ծրագրում են մինչև ընտրությունները շուրջ 1 մլն ամերիկացու վճարել 500-ական դոլար․ Axios Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ԱԹՍ-ների պահեստին և լոգիստիկ կենտրոններին Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան դեռևս չեն ծրագրում նոր երկրների հրավիրել՝ միանալու Մեքքայի համաձայնագրին․ Պակիստանի ԱԳՆ Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել ՌԴ-ն մոտ 200 հազար օտարերկրացու մուտք է սահմանափակել օրենքները խախտելու պատճառով ԱՄՆ-ն կշարունակի «տնտեսապես խեղդել» Իրանին. Ռուբիո Օկուպացված Խոջալուում հակահետևակային ականի պայթյունի հետևանքով մեկ հոգի վիրավորում է ստացել
Ամենադիտված