Թշնամին Քարվաճառում թունել է կառուցում. այն ունի 11,6 կմ երկարություն
ՀասարակությունԼրագրող Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ ադրբեջանակակն կողմն օկուպացված տարածքներում շինարարություն է իրականացնում։
«Քարվաճառում կառուցվող թունելն է` Տողասար-Մռավ: Այն ունի 11,6 կմ երկարություն:
Հասկանում եք, թե սրանց թունելների սխեման ինչ պատկեր ունի: Գետնի տակով էլ են Արցախը շրջափակում։ Սրա դեմն առնելու մի ձև կա մենակ։
Սաղ թունելները փլվելու են, մեր օդն էլ են փակելու։ Կանչեք ձեր սրտի երգչին, թող գա հրապարակում կանցերտ տա..»,- գրել է լրագրողը։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում էին, որ շուտով պատրաստ կլինի այսպես կոչված «Հաղթանակի» ճանապարհը, որը սկիզբ է առնում թշնամու կողմից օկուպացված Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքից և ավարտվում Շուշիում։
Ճանապարհի ընդհանուր երկարությունը 101 կիլոմետր է։ Այդ հատվածում ադրբեջանցիները երեք կամուրջ են կառուցել, թունել փորել և նշում են, որ շուտով ճանապարհը շահագործման կհանձնվի։
Մեկ այլ ճանապարհ էլ ադրբեջանցիները դեպի Քարվաճառ են կառուցում։ Այն սկիզբ է առնելու Գյանջային (Գանձակ) հարող Գյոգյոլի շրջանից և անցնելով Մռավի լեռնաշղթայի միջով, հասնելու է դեպի Քարվաճառ։ Նշվում է, որ այս ճանապրհի մի մեծ հատված՝ 11.6 կմ թունելային է լինելու։ Թուրքական և ադրբեջանական շինարարական ընկերություններն արդեն ակտիվ աշխատում են այդ հատվածում, պայթյուններ իրականացնում փորվող թունելում։