Տիգրանաշենի «հանձնման» հետ կապված լուրերը մտացածին են. Մարզպետ
Ուշադրության կենտրոնումՏիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են։ Այս մասին հայտնում է Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը։
Նա, մասնավորապես, գրել է. «Սիրելի՛ քաղաքացիներ, ինչպես արդեն հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արարատի մարզպետի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել:
Մամուլում, տարբեր սոցիալական հարթակներում հրաժարականիս տարբեր վարկածներ են առաջ քաշվում, որոնցից մեկն այն է, որ «ստորագրվել է Տիգրանաշենի հանձնման փաստաթուղթ, ինչն էլ հրաժարականիս առիթ է ստեղծել»:
Պաշտոնապես հայտարարում եմ՝ Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են, նման բան երբևէ չի քննարկվել և չի քննարկվի, խնդրում եմ զերծ մնալ կեղծ ու անհիմն շահարկումներից»: