Լավրովը և Քերին պատրաստվում են գտնել հանդիպում անցկացնելու հնարավորություն. ԱՄՆ պետդեպ
ՄիջազգայինՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մտադիր են գտնել հնարավորություն առաջիկայում նոր հանդիպում անցկացնելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպի լրատվական ծառայության ղեկավար Ջոն Քիրբին:
Նա տեղեկացրել է, որ Լավրովը և Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում Սիրիայում քաղաքական գործընթացը, ԻՊ-ի դեմ պայքարը, միջինարևելյան տարածաշրջանային հարցեր, Ուկրաինան, Հյուսիսային Կորայում տեղի ունեցած միջուկային փորձարկումը, ինչպես նաև ամերիկա-ռուսական հարաբերությունները: