Արմեն Չարչյանը հիպերգլիկեմիկ կոմայով հիվանդանոց է տեղափոխվել․ Թագուհի Թովմասյան
TVԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը այցելել է ԱԺ պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանին։
Թովմասյանը հայնեց, որ Չարչյանը մոտ 20 բարձրության շաքարային դիաբետով տեղափոխվել է հիվանդանոց, հիպերգլիկեմիկ կոմայով (պրեկոմա)։ Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ Չարչյանը շատ մտահոգիչ տեղեկություն է իրեն փոխանցել․ «Նա ասել է, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի ցուցումով՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում»։
Մանրամասները՝ տեսանյութում։