Ուկրաինան ՌԴ-ից գազ չի գնի այս տարի.Պորոշենկո
ՄիջազգայինՈւկրաինան այս տարին Ռուսաստանից գազ չի գնի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարությանը:
«Ռուսաստանն առևտրային պատերազմ է հայտարարել մեզ, բայց մենք առանց նրանց գազի էլ կարող ենք ապրել. նոր շուկաներ կփնտրենք»,- ասել է Պորոշենկոն:
Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինայի գազի պահեստներում վառելիքը 2.3 մլրդ կուբամետրով ավելի է, քան նախորդ տարի: