Իրանը թույլ չի տա թուրքական արտադրանքն իրանականի կերպարանքով ՌԴ շուկա մուտք գործելը
ՄիջազգայինԻրանը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի կանխի արգելված թուրքական արտադրանքի`իրանականի կերպարանքով ներկրումը ռուսական շուկա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Ռոսսելխոզնադզորը:
Մասնավորապես Իրանի կարանտինի և բույսերի պաշտպանության ազգային ծառայությունը բանակցությունների միջոցով ձեռք բերված էլեկտրոնային հասցեներով կուղարկի Ռոսսելխոզնադզորին հետաքրքրող տեղեկատվությունը:
Բացի այդ, իրանական կողմը մոտակա օրերին աշխատանք կտանի Ռոսսելխոզնադզորին ուղարկած բուսասանիտարական փաստաթղթերի իսկությունների վավերացման ուղղությամբ: