Հայտնի է տարվա խորհրդանշական հավաքականի կազմը
ՍպորտՑյուրիխում ընթացող «Ոսկե գնդակ-2015» մրցանակաբաշխության ժամանակ հայտարարվեց, թե ովքեր են ընդգրկվել տարվա խորհրդանշական հավաքականում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տարվա լավագույն ֆուտբոլիստները ներկայացնում են «Բարսելոնան», «Ռեալը», «Յուվենտուսը», «Բավարիան» եւ «Պարի Սեն Ժերմենը»:
2015 թվականի խորհրդանշական հավաքականի դարպասապահը Մանուել Նոյերն է («Բավարիա»), պաշտպաններն են Մարսելոն («Ռեալ»), Տյագո Սիլվան («Պարի Սեն Ժերմեն»), Սերխիո Ռամոսը («Ռեալ»), Դանի Ալվեսը («Բարսելոնա»), կիսապաշտպանները՝ Անդրես Ինյեստան («Բարսելոնա»), Լուկա Մոդրիչը («Ռեալ»), Պոլ Պոգբան («Յուվենտուս»), հարձակվողները՝ Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ»), Լիոնել Մեսսին («Բարսելոնա») եւ Նեյմարը