Ջուր չի լինի. «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է
Ուշադրության կենտրոնում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի «Ջրառ» ընկերության կողմից ջրագծերում ջրաչափական սարքերի տեղադրման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. սեպտեմբերի 7-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Շիրակի մարզի.
Անուշավան,
Փանիկ,
Սպանդարյան,
Սարալանջ,
Նորաշեն,
Մեղրաշեն,
Հառիճ,
Նահապետավան,
Գետափ,
Հայկասար
Տուֆաշեն գյուղերի ջրամատակարարումը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: