Քրիստինե Հալաջյանն արժանացել է «Տիգրան Մեծ» շքանշանի․ ում կողմից է (տեսանյութ)
TVՎերջին օրերին ԱՄՆ-ից Հայաստան ժամանած Քրիստինե Հալաջյանը, որն առավել հայտնի է «Լոսի Քիսո» անունով, այսօր այցելել է Արցախյան ազատամարտի մասնակից Աղաբեկ Խաչատրյանի՝ Գեներալ Բեկի ջանքերով ստեղծված թանգարան։ Այնտեղից ուղիղ եթեր մտած Քրիստինե Հալաջյանը հայտարարեց, որ արժանացել է Տիգրան Մեծ շքանշանի։
«Ինձ տվեցին «Տիգրան Մեծ»-ի անվան շքանշան, չգիտեմ՝ ինչ արժանիքներիս համար, բայց տվեցին, որի համար շատ շնորհակալ եմ։ Հայոց ազգային բանակի խորհրդի կողմից ինձ տրվեց նաև հուշամեդալի վկայականը»,-նշեց նա։
Նշենք, որ Քրիստինե Հալաջյանը սատարում է ներկայիս իշխանություններին։