Տեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք Եգիպտոսն ու Եթովպիան փոխադարձաբար արտաքսում են բարձրաստիճան դիվանագետներին Իրանը կոչ է անում Իրաքին վերսկսել օդային հաղորդակցությունը ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև Փաշինյանը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը Գազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն Վթար․ ջուր չի լինի մինչեւ 20:00-ն


Արցախցի կինը 4 երեխաների հետ փորձել է վերադառնալ Շուշի. Forrights

Օգոստոսի 1-ին Շուշի քաղաքի մերձակայքում, ադրբեջանական սահմանի մոտ ռուս խաղաղապահները կանգնեցրել են Շուշիի նախկին բնակիչ, 32 տարեկան Իզաուրա Բալասանյանին և նրա 4 երեխաներին, որոնք փորձում էին հատել սահմանը: Կինն  իր արարքը բացատրել է նրանով, որ ապրելու տեղ չունի և ուզում է վերադառնալ բնակության վայրը՝ Շուշի քաղաք:

Ադրբեջանցի և ռուս սահմանապահները մորն ու երեխաներւն վերադարձրել են Արցախի Հանրապետություն:

Իզաուրա Բալասանյանը Forrights.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը: «Այո, գնացել եմ Շուշի, որովհետև տուն չունեմ: Վերցրել եմ մահացած ամուսնուս և մահացած մորս լուսանկարը, երեխեքիս ու բարձրացել եմ Շուշի: Էլ ոչինչ հետս չեմ տարել: Հասել եմ տամոժնի, բայց ռուսները թույլ չտվեցին, որ մտնենք Շուշի: Ռուսները ինձ ասեցին՝ մի մտի, ամոթ ա դա, ձեր ազգին պատիվ չի բերի: Ես Շուշի չմտա: Թուրքի ու ռուսի արանքում կանգնել եմ: Էդ ժամանակ արդեն ռուսները զանգել են իրանց մեծին, իրանց մեծը զանգել ա նախարարություն, որ ձեր ժողովրդից մի կին երեխեքի հետ հանձնվում ա թուրքին: Ու տենց ԱԱԾ-ն եկել է», - պատմեց  կինը:

Շուշիի ճանապարհին, սահմանի վրա նա տեսել է ադրբեջանցի ծառայողներին: «Ոչ մի բան նրանք չեն ասել: Նայում էին ինձ, երեխեքիս: Տխուր դեմքով նայում էին մեզ»:

44-օրյա պատերազմից հետո Իզաուրա Բալասանյանը իր 4 երեաների հետ բնակություն էր հաստատել Ստեփանակերտի Դավիթ Բեկ փողոցում գտնվող հանրակացարանային շենքի առաջին հարկի բնակարանում: 100 հազար դրամ էր վճարում այդ տան համար:

Ասում է, որ այնտեղից հեռանալու որոշում է ընդունել, երբ տան տերը որոշել էր բարձրացնել տան վարձը՝ 150 հազար դրամ էր սարքել:

Իզաուրան դիմել է պետական տարբեր  մարմինների, խնդրել է, որ իրեն մի կացարան տան երեխաների հետ մնալու համար:

«Ամեն տեղ ասում էին՝ էսօր կգաս, վաղը կգաս»: Արցախի տարածքային կառավարման նախարարին է փորձել տեսնել, բայց կնոջը չեն ընդունել: «Քարտուղարուհին ասեց, որ   նախարարը չի ընդունի ինձ, որ իրանց համար մեկ ա, ես որտեղ կապրեմ, որ թողեմ, գնամ: Ես էլ գնացի Շուշի», - իր հուսահատ քայլը բացատրում է Իզաուրան: Նույնը նա պատմել է հատուկ ծառայությունների աշխատակիցներին, որոնք իրեն հետ են բերել Արցախ:

Հարկադիր վերադարձից հետո Իզաուրա Բալասանյանին Ասկերանի շրջանի Խանձք գյուղում, կիսաքանդած, օձերով լի տուն են հատկացրել: Իզաուրան ընտելացել է օձերին: Նույնիսկ ձեռքի մեջ էր պահում արդեն, բայց երեխաների հետ այստեղ մնալ չէր կարող:

Ընկերներից մեկը հանել է Իզաուրային և նրա երեխաներին  օձերով տանից ու բերել է Խնածախ գյուղից 2-3 կմ հեռու գտնվող Ջամալու կոչվող տեղանք: «Այստեղ մի քանի տուն կա: Որտեղ մենք  մնում ենք, բաղնիք չկա, նորմալ ջուր չի գալիս: Լույս կա, բայց կիպյիտիլնիկ չունեմ, վառարանը վառում եմ, երեխաներին լողացնում: Երեխաները ամեն օր 3 կիլոմետր ոտքով գնում են, որ հասնեն դպրոց: Աղջկաս համար պայուսակ չեմ կարողացել գնել, թանկ ա, առանց պայուսակի ա դպրոց գնում: Տետրակ ներ առել եմ, բայց քիչ ա: Մեկ էլ աղջիկներին բոթասներ, տաք ժակետներ են պետք: Իմ երեխաներն ընդունակ են կրթվելու, սովորելու: Ես նրանց պետք է առաջ տանեմ», - կիսվում է Իզաուրան, հույսով, որ որևէ մեկը կարձագանքի, կօգնի երեխաներին: Փոքրը 4 տարեկան է, մեծը՝ 12:

Իզաուրայի ամուսինը մահացել է 2012 թվականին, սրտի կաթվածից: Երկու տարի առաջ էլ, օգոստոսին թաղել է մորը: Լաց լինելով ասում է, որ երկուսի գերեզմանները հիմա ադրբեջանցիների ձեռքին են, Հադրութի Ուխտաձոր գյուղում:  

44-օրյա պատերազմից հետո Ստեփանակերտը սոցիալական աղետի կենտրոն է դարձել: Փախստականները Քաշաթաղից ու Շուշիից, Հադրութի, Ասկերանի, Մարտակերտի գյուղերից տանիք ու գործ գտնելու հույսով եկել, լցվել են Ստեփանակերտ, բնակեցրել են կիսաքանդ տներն ու նկուղները, անգամ խանութներում են ապրում մարդիկ: Մի «կուխնու չափ» տեղը երազ է դարձել շատերի համար: Տան վարձերը բարձրացել են: Չնորոգված, առանց կոմունալ հարմարությունների փլատակը Ստեփանակերտում արժե 60-70 հազար դրամ: Պետության կողմից տեղահանվածներին տրամադրվող դրամական աջակցությունը հաճախ չի բավարարում տարրական բնակվարձ մուծելու համար: Քաղաքում տոտալ գործազրկություն է: 

Տեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք Ռուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԵգիպտոսն ու Եթովպիան փոխադարձաբար արտաքսում են բարձրաստիճան դիվանագետներինԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա ՍողոմոնյանԻրանը կոչ է անում Իրաքին վերսկսել օդային հաղորդակցությունը ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև «Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը Գազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Վթար․ ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ԱՄՆ-ն Patriot հրթիռային երկու մարտկոց է տեղակայում Սաուդյան Արաբիայում և Կատարում Bloomberg. Իրանը պայմաններ է սահմանել տեսուչների՝ միջուկային օբյեկտներ վերադառնալու համար Հութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերում Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում The Telegraph․ Նապոլեոն Բոնապարտի նամակը կարդացել են նեյրոնային ցանցի միջոցով Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլն ավելի կարևոր է, քան նրանք, ովքեր այն կառավարում են․ Չեֆերին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռոնալդուին սպառնում է որակազրկում Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը
Ամենադիտված