Ադրբեջանի տարածքի 30 տոկոսը կարող մնալ ջրի տակ
ՀասարակությունԳիտնականների կարծիքով' աշխարհում ընթացող գլոբալ տաքացման հետ կապված սառչադաշտերի հալման հետեւանքով 3-5 տարի հետո երկրագնդի մի մասը կարող է մնալ ջրի տակ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատասխանելով այն հարցին, թե այդ բնական աղետն ինչ ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանի վրա, InterAz-ի հետ զրույցում ադրբեջանական ազգային էկոլոգիական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Թելման Զեյնալովը հայտնել է, որ գլոբալ տաքացումը որոշակի ռիսկեր է առաջացնում Ադրբեջանի համար:
«Սառչադաշտերի հալչելու հետ' հյուսիս հոսող գետերի մեծ մասը կհոսեն դեպի հարավ: Արդյունքում Կապից ծովում ջրի մակարդակը կարող է 40-50 մետրով բարձրանալ: Իսկ դա կարող է բերել նրան, որ Ադրբեջանի տարածքի 30 տոկոսը կմնա ջրի տակ», -նշել է ադրբեջանցի բնապահպանը: