«А что, так можно было?». լուսանկար և տեսանյութ Գառնիի տաճարում նշած հարսանիքից
Ուշադրության կենտրոնումՀամացանցում ֆեյսբուքահայությունը քննարկում է Գառնիի տաճառի փակ լինելը, և տարածվում է տեղեկություն, որ տաճարը փակվել է հարսանեկան արարողության պատճառով:
Օգտատերերից Մարինա Ադուլյանն իր էջում լուսանկար է հրապարակել, որում Գառնիի տաճարն է, իսկ առջևում հարսանեկան խնջույքի սեղանները, իսկ Վահե Լորենցը՝ տեսանյութ երեկոյան խնջույքից:
Նշենք, որ Գառնու տաճարը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Հիշեցնենք, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը» երեկ տեղեկացրել էր, որ այսօր ժամը 13։00-22։00-ն ընկած ժամանակահատվածում, նախանշված միջոցառման պատճառով, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը փակ կլինի:
![]()