Պուտինը ուղերձ է հղել
Ուշադրության կենտրոնումՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին, նշել է, որ գլխավորն այն է, որ դասերը ճիշտ ընկալվեն և փոփոխություններ կատարվեն իրական քաղաքականության մեջ:
«Արդյո՞ք սա արևմտյան ինչ -որ հեգեմոնիայի ավարտն է: Բանն այն է, որ այս դասերը, պետք է ճիշտ ընկալվեն և փոփոխություններ կատարվեն իրական քաղաքականության մեջ», - ասել է Պուտինը լիագումար նիստում:
Ընդգծենք, որ Աֆղանստանում ճգնաժամը դեռ շարունակվում է։ Քաղաքական ու ռազմական ճգնաժամից զատ մասնագետները նշում են նաև, որ առաջիկայում Աֆղանստանին սպառնում է մեծ սով։