Հայ հայտնիները՝ պլաստիկ վիրահատություններից առաջ և հետո
Պլաստիկ վիրահատությունները լայն տարածում են գտել մեզանում։ Եթե տարիներ առաջ վիրահատության դիմելուց առաջ շատերը երկար մտածում էին կամ վիրահատվելուց հետո թաքցնում այդ փաստը, ապա այժմ պլաստիկայի դիմելը սովորակն երեւույթ է, որից շատերը չեն էլ կաշկանդվում։ Շատ դեպքերում պլաստիկ վիրահատության են դիմում մարդիկ, որոնք հաճախ դրա անհրաժեշտությունը չունեն. պլաստիկան ասես մոլուցք է դարձել, որին դժվար է չտրվելը՝ հատկապես, երբ այդքան հասանելի է։ Վիրահատում են քիթը, շուրթերը, կրծքերը, այտոսկրերը՝մինչեւ անգամ հետույքը, իրանն ու ոտքերը… Հայ հայտնիներից շատերը բացահայտ խոստովանում են, որ դիմել են պլաստիկ վիրահատության, իսկ նրանց մեծամասնությունն էլ նախընտրում է կամ լռել այդ մասին կամ էլ պարզապես հերքում է, որ փոքրացրել է քիթը կամ հաստացրել շուրթերը։