Սինայում ավիաաղետի զոհերի հարազատները հայց են պատրաստել ինքնաթիռի ամերիկյան սեփականատիրոջ դեմ
ՄիջազգայինԵգիպտոսում Airbus A321-ի ավիաաղետի հետևանքով զոհված ուղեւորների հարազատները կոլեկտիվ հայց են պատրաստել Միացյալ Նահանգների International Lease Finance Corporation (ILFC) ընկերության դեմ, որը կործանված ինքնաթիռը վարձակալման Էր տվել «Կոգալիմավիա» փոխադրողին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 11-ին այս մասին հաղորդել Է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով փաստաբան Իգոր Տուռնովին, որը ներկայացնում Է Ռուսաստանում շուրջ 100 հայցվորների շահերը:
«Մենք պատրաստել ենք նյութեր, որպեսզի ինքնաթիռի սեփականատիրոջից՝ ԱՄՆ-ի ILFC ընկերությունից, պահանջենք փոխհատուցումների վճարումներ զոհվածների հարազատներին: Մենք նաեւ պատասխանակից կդարձնենք այն ընկերությանը, որտեղ ILFC-ն ապահովագրել Է պատասխանատվությունը»,- ասել Է Տուռնովը:
Հայցը. փաստաբանի խոսքով՝ կհարուցվի Նյու Յորքի դատարանում, քաղաք, որտեղ գրանցված Է ապահովագրող ընկերությունը: Հայցում նշված փոխհատուցումների գումարները կտատանվեն 300 հազարից մինչեւ 1,5 միլիոն դոլարի սահմաններում:
«Կոգալիմավիա» ընկերության Airbus A321 ինքնաթիռը, որը Շարմ Էլ Շեյխից մեկնում Էր Սանկտ Պետերեբուրգ, Եգիպտոսում կործանվել Է հոկտեմբերի 31-ին: Զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 224 հոգին (առավելապես ռուսաստանցիներ):