ԱՄՆ-ի կողմից շրջափակման վերացումից հետո Իրան է ժամանել առաջին կոնտեյներատար նավը Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիք Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն Մանվելյան Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական Ճակատ Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը միջազգային մրցումներում կներկայանան նոր մարզահագուստով Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների առաջին թեման կլինի Լիբանանում իրավիճակի կարգավորումը. FT Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատ


Քթի միջնապատի ծռվածությունը կարելի է վիրահատել մանուկ հասակից

Հասարակություն

«Արթմեդ» բժշկական և վերականգնողական կենտրոնի ԼՕՌ բաժանմունքում իրականացվում են քթի պլաստիկ վիրահատություններ թե՛ բաց, թե՛ փակ եղանակով։ ԼՕՌ բժշկի միջամտությունները կատարվում են այնպես, որ գեղեցիկ քիթը նաև չկորցնի իր ֆունկցիոնալությունը, ազատ շնչի և առողջական բարդությունների պատճառ չդառնա։ «Արթմեդ»  ԲՎԿ ԼՕՌ բժիշկ Արայիկ Ղարիբյանը գեղեցիկի ու ֆունկցիոնալության համադրությամբ պլաստիկ վիրահատությունների, միջնապատի ծռվածությամբ առաջ եկող բազմաթիվ առողջական խնդիրների  մասին։

Պլաստիկ վիրահատությունները միշտ չէ, որ կատարվում են զուտ էսթետիկ նկատառումներից ելնելով։ Հաճախ դրանք իրականացվում են առողջական տարբեր խնդիրներ լուծելու կամ կանխարգելելու համար։ Այդպիսի վիրահատություն է համարվում քթի միջնապատի ծռվածության շտկումը՝ սեպտոպլաստիկան։ Միջնապատի տարբեր աստիճանի ծռվածություն ունենում են գրեթե բոլորը։ Այն լինում է ձեռքբերովի կամ կյանքի ընթացքում, կամ ծննդաբերության ժամանակ, երբ գանգը սեղմվում է ու այդ ժամանակ կարող է քիթը կոտրվել ու ծռվել։ Բժիշկ Արայիկ Ղարիբյանի խոսքով միջնապատի ծռվածությունը կարելի է շտկել 5-6 տարեկանից սկսած․ «Քթի միջնապատի ծռվածությունն այսօր ցուցվում է վիրահատել մանուկ հասակից, որ չառաջանան ծնոտի ձևափոխումներ։ Նախկինում սպասում էին մինչև 18 տարեկանը։ Բայց այդ ընթացքում բերանով շնչառությունը հանգեցնում էր ծնոտի ձևափոխությանը, քիթը վիրահատում էին, բայց մնում էր ծնոտի խնդիրը, որն իր հերթին պլաստիկ վիրահատության դիմելու անհրաժեշտություն էր առաջանում։ Ընդհանրապես միջնապատի ծռվածությամբ ապրելը տարբեր առողջական խնդիրների պատճառ կարող է դառնալ․ թթվածնային քաղց, ցրվածություն, ընկալողականության վատթարացում, քնկոտություն, շուտ հոգնածություն, հաճախակի գլխացավեր։ Երեխաների դեպքում այս վիճակն ազդում է առաջադիմության վրա, իսկ մեծահասակների դեպքում՝ աշխատունակության։ Որքան վաղ ուղղվի միջնապատը, այնքան առողջ, կենսուրախ և ուսման մեջ առաջադիմող կլինի Ձեր երեխան»։

Բերանով շնչառությունը չի կարող լիարժեք փոխարինել քթով շնչառությանը։ Օդը քթով անցնելիս խոնավանում է, տաքանում, մաքրվում մանրէներից, քիթը հարուստ է արյունատար անոթներով, որոնք անմիջական կապ ունեն ուղեղի հետ, ու թթվածնով հարուստ օդն անմիջապես անցնում ու սնուցում է գլխուղեղը։  Ահա թե ինչու է պետք վերականգնել քթով շնչառությունը ու հնարավորինս շուտ ուղղել միջնապատը։ Բերանով շնչառության մյուս բացասական ազդեցությունն այն է, որ կարող է վնասել նշիկները։ ԼՕՌ բժիշկ Արայիկ Ղարիբյանին երբեմն դիմում են մեծահասակներ նշիկների բորբոքումը բուժելու համար։ Այնինչ փորձառու բժիշկը համալիր զննման արդյունքում նկատում է միջնապատի ծռվածությունը, որն էլ հանգեցրել է նշիկների վնասմանը։ Սովորաբար միջնապատն ուղղելուց հետո նշիկները առողջանում են։

Բայց քթի միջնապատի ծռվածությամբ առաջացող խնդիրները այսքանով չեն սահմանափակվում․ « Լինու՞մ է չէ, որ մարդը նստած տեղը քնում է, հանկարծ վեր թռնում, ասես խեղդվելիս լիներ։ Սա լուրջ առողջական խնդիր է, որի հիմքում տարիներով բերանով շնչելն է՝ քթի միջնապատի կոտրվածքի պատճառով։ Բերանով շնչելու պատճառով քիմքը թուլանում է , կախվում, լեզվակը սկսում է փակել օդի հոսքը, ու քնի մեջ մի քանի վայրկյանով մարդը դադարում է շնչել։Քնի խանգարման սինդրոմը (слипатное) հիմնականում հանդիպում է գեր մարդկանց մոտ, որոնք ունեն նաև դժվարացած շնչառություն։ Բուժելու համար միջնապատի շտկումից ու քաշի անկումից բացի պետք է կատարել ուվոլոպլաստիկա՝ քիմքի պլաստիկա։ Վիրահատությամվ լեզվակով քիմքով կախված թուլացած մասը կտրում հեռացնում ենք, բարձրացնում,  հեռացում նշիկները»։

Այնպես հետաձգել միջնապատի ուղղումը բժիշկը խորհուրդ չի տալիս, մանավանդ որ յուրաքանչյուր հետաձգված օրվա հետ մարդիկ մեծացնում են տարբեր հիվանդությունների առաջացման հավանականությունը, և հետագայում ստիպված կլինեք մեկի փոխարեն երկու կամ ավելի խնդիր բուժել վիրահատությամբ։ Բժիշկը բերում է մեկ այլ օրինակ․ «Միջնապատի ծռվածությունը նպաստում է խեցիների բորբոքմանը, այն կողմում, դեպի ուր թեքված է միջնապատը և օդի հոսքը քիչ է, խեցիները լավ չեն զարգանում, իսկ մյուս կողմում հակառակը խեցիները ավելի մեծ քանակությամբ օդ են ֆիլտրում, հետևաբար «ծանրաբեռնված» աշխատելու արդյունքում աստիճանաբար ձևափոխվում են, մեծանում ու այտուցվում,  փակում օդի հոսքը։ Այս դեպքում ախտահարված խեցիների բուժումը զուգակցվում է միջնապատի ծռվածության շտկմամբ։  Ի դեպ խեցիների բորբոքման դեպքում խեցիները չենք հեռացում, պարզապես մասնահատում կամ այրում ենք խեցիների գերաճած հատվածների։ Խեցիների լրիվ հեռացումը ցանկալի չէ, քանի որ արդյունքում ստանում ենք «դատարկ» քիթ, որտեղ օդը հավաքվում է,   բայց չի «հոսում»։ Խեցիները հենց այդ օդամղիչ դերն են կատարում, դեպի հայմորյան խոռոչներ ու վերին շնչուղիներ։ Ու եթե հայմորյան խոռոչները ևս չեն սնուցվում, մեծանում է նաև դրանց բորբոքման հավանականությունը։ Հենց այդ է պատճառը, որ մենք խեցիների լրիվ հատում չենք իրականացվում։ Խեցիների ամբողջական հատում կատարում ենք միայն բացառիկ դեպքերում, երբ կան արդեն պոլիպոզ ձևափոխություններ»։

Քթի պլաստիկ միջամտության արդյունքում չպետք է տուժի քթի ֆունկցիոնալ անատոմիան։ Մենք հաճախ ենք լսում պատմություններ այն մասին, թե ինչպես են քթի պլաստիկայից հետո սկսել վատ շնչել, ունենալ տարբեր առողջական խնդիրներ։ Այդ ամենը հենց քթի ֆունկցիոնալության խախտմամբ կատարված պլաստիկ վիրահատությունների հետևանք են։ ԼՕՌժիշկ Ղարիբյանի համար գեղեցիկ քիթը նաև ազատ ու խորը շնչող քիթ է․ «Պլաստիկ վիրաբույժները քթի վիրահատության ժամանակ առաջին պլանում են դնում գեղեցիկ տեսքը՝ զոհելով ֆունկցիոնալությունը, բայց ունենալ գեղեցիկ, ու չշնչող քիթ, նույնն է թե ունենալ հեռախոս, որով չես կարող զանգել, մեքենա, որը չես կարող վարել»,-կատակով եզրափակում է բժիշկը։

Քաղցկեղի դեմ պայքարող. Սննդաբանը նշել է ընդեղեն, որը պետք է ուտել ամեն օրՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանԱՄՆ-ի կողմից շրջափակման վերացումից հետո Իրան է ժամանել առաջին կոնտեյներատար նավը Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատՀայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը միջազգային մրցումներում կներկայանան նոր մարզահագուստով Հունիսի 21-22-ը Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների առաջին թեման կլինի Լիբանանում իրավիճակի կարգավորումը. FT Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատԻրազեկում. Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Աստղագուշակ հունիսի 22-ից- 28-ը շաբաթվա համար՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Քարերի սիմֆոնիայի մոտ 5 քաղաքացի անցել են գետը և չեն կարողացել ինքնուրույն վերադառնալ. փրկարարներն իրականացրել են գետանցում Սպասվում է առանց տեղումների եղանակ․ Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ նավագնացության համար․ Fars Շախմատի մինչև 18 տարեկան պատանիների խմբում Վաչե Հովակիմյանը կիսում է 1-2-րդ հորիզոնականները Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն Ո՞ր դպրոցների երեխաները կստանան տրանսպորտի փոխհատուցում. նոր նախագիծ Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը Տուվայում տղամարդը hարձակվել է ամառային ճամբարի վրա․ մի քանի երեխա տnւժել է Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան Վրաստանում մի քանի ժամով փակել են Վերին Լարս տանող ճանապարհի հատվածը բեռնատարների համար Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Վրաստանը Հայաստանից ռեկորդային քանակությամբ ծաղիկներ է ներկրելՎենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար Իրանի հետ բանակցությունները վերաբերելու են միջnւկային ծրագրին և Լիբանանում hրադադարին. Վենս Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե. Լևոն Ազիզյան ՀՕՊ հերթապահ միջոցներով nչնչացվել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 239 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ Մինչ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հեգնում էր «300 հազար ադրբեջանցիների» թեման, Նախիջևանում ընթանում էր «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ պետական համաժողովը․ Սուրենյանց Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կա 1 զnh, 6 վիրավnր ԱԱ-2026․ Ունդավի դուբլը Գերմանիային դուրս է բերել ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆ Հունիսի 21-ի աստղագուշակ․ ինչ են հուշում աստղերը կենդանակերպի նշաններինԻնչպես է Եվրոպան պայքարում ծայրահեղ շոգի դեմ. Ֆրանսիան արգելում է ալկոհոլը, Գերմանիան եղանակային տագնապ է հայտարարումՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելուԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրըՀունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյսօր գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանՏավուշում կանխվել է հրդեհի տարածումըՇարա Բուլետը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման ԾառուկյանԶբոսաշրջիկների միկրոավտոբուսի վթարի հետևանքով չորս մարդ է զnhվել․ ԹուրքիաՀունիսի 20-ին օդի առավելագույն ջերմաստիճանները․ ՇՄՆ
Ամենադիտված