Երեւանում 14-ամյա աղջիկ է վրաերթի ենթարկվել. վիճակը ծայրահեղ ծանր է
ՀասարակությունNews.am-ը գրում է .
Բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը NEWS.am-ին հայտնեց, որ 14-ամյա Շուշանիկ Իսպիրյանի վիճակը ծայրահեղ ծանր է, նա միացված է արհեստական շնչառության ապարատի:
Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 16:00-ի սահմանում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց փողոցում` Երեւանյան լճի կամրջի վրա վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիր քաղաքի բնակիչ, 14-ամյա Շուշանիկ Իսպիրյանին: