Թուրքիան մտադիր է աշխատանքի թույլտվություն տալ սիրիացի փախստականներին
ՄիջազգայինԹուրքիան մտադիր է աշխատանքի թույլտվություն տալ Սիրիայից փախստականներին՝ որպես միջոց՝ միգրացիոն ճգնաժամով պայմանավորված լարվածության նվազեցմանն ուղղված, հաղորդում է Reuters-ը:
Այս մասին հայտարարել է ԵՄ-ի հարցերով նախարար Վոլկան Բոզկիրը:
Ինչպես նշվում է, 2015 թվականին անօրինական միգրանտների թիվը հասել է 150 հազարի: Թուրքական իշխանությունները սահմանի վրա օրական 500 անօրինական ներգաղթյալների են ձերբակալում: