Ինչպիսի եղանակ է սպասվում մարտի 27-ից ապրիլի 1-ը Երկրաշարժ է տեղի ունեցել Մեծ դժբшխտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը hրդեհվել և ամբողջությամբ шյրվել է. նրան օգնություն է պետք. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՀ-ում hnւղարկավորել են Երևանում uպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիաhերձարանnւմ էր Վթար․ գազ չի լինի Վիճաբանություն՝ Գեղարքունիքում, բժիշկները պայքարում են գարեջրատանը վնաuվածք uտացած 21-ամյա երիտասարդի կյանքի համար Թաց ձյուն, անձրև և այլն․ ինչ եղանակ կլինի Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում ԱՄՆ-ը ցանկանում է տիրանալ «Հյուսիսային հոսք» գազատարներին. Լավրով Միջադեպ Վարդենիսում․ 3 զինծառայող դանակահարվել են


Արամյանց ԲԿ Վիրաբուժական բաժանմունքը ունի արդյունավետ լուծում, երբ անհրաժեշտ է միջամտություն

Հասարակություն

Վիրաբուժությունը երկար ու դժվար ուղի է: Բժշկական գիտելիքներից ու վիրաբուժական ունակություններից բացի այստեղ պահանջվում են ուժեղ կամային հատկություններ, համբերություն ու սեր մասնագիտության հանդեպ:

Հատկանիշներ, որոնցով օժտված է «Արամյանց» բկ ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Հայկ Բալայանը:

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Հայկ Զորիի Բալայանը 2000 թվականից կլինիկական օրդինատուրան անցել է հենց այս հիվանդանոցում, որն այն ժամանակ կոչվում էր 3-րդ կլինիկական հիվանդանոց: Ապա աշխատանքային լուրջ փորձառություն է ձեռք բերել՝ աշխատելով Երևանի տարբեր բուժկենտրոններում: Իսկ 2018 թվականից աշխատում է «Արամյանց» ԲԿ-ում, 2019 թվականից ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավարն է:

Զուգահեռ Հայկ Զորիի Բալայանը ընդհանուր վիրաբուժություն է դասավանդում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 3-րդ կուրս ուսանողներին: Որպես պրակտիկ բժիշկ ու դասախոս՝ նա գտնվում է մասնագիտական շարունակական աճի ու կատարելագործման գործընթացում: Այն պահից, երբ վիրաբույժին թվաց, թե ինքն ամեն ինչ գիտի, նա արդեն որպես մասնագետ սպառված է. կարծում է Հ. Բալայանը:

Հիվանդությունների շրջանակը, որոնց վիրահատական ու կոնսերվատիվ բուժմամբ զբաղվում է Արամյանց ԲԿ Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքը, բավական լայն է՝ լեղաքարային հիվանդություններ, ստամոքսի խոց, վահանաձև գեղձի հիվանդություններ, ճողվածքներ (աճուկային, ազդրային, հետվիրահատական, պորտային, սպիտակ գծի), ապենդիցիտ (սուր և քրոնիկական),գինեկոլոգների հետ համագործակցությամբ արգանդի միոմա, ձվարանի կիստա, հավելումներ, փողերի ախտահարումներ, պրոկտոլոգիական վիրահատություններ (թութք, հետանցքի ճաք, պարապրոկտիտներ, պոչուկի կիստա, ախտահարված հյուսվածքների հեռացում), լիգատուրային խուղակներ, աղիքային անանցանելիություն, ենթաստամոքսային գեղձի վիրահատություն, էխինակոկ, ամբուլատոր վիրաբուժական օգնություն (վնասվածքներ, կտրած-ծակած վերքեր): Անկախ խնդրի տեսակից ու բարդությունից՝ «Արամյանց» ԲԿ ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունք դիմող քաղաքացիների բուժման համար արվում է առավելագույնը, արժանանում բժշկի ու բուժքույրերի հոգատար ու գրագետ վերաբերմունքին: «Իմ պացիենտները իմ հարազատներն են: Ես սիրում եմ նրանց հարազատի պես, վերաբերվում ինչպես իմ բարեկամի: Եվ դա փոխադարձաբար պացիենտի մեջ ստեղծում է վստահություն ու սեր իր բժշկի հանդեպ: Այդ փոխվստահությունը  անչափ կարևոր է հիվանդության դեմ պացիենտի ու բժշկի համատեղ պայքարում, որը անպայման պսակվում է հաջողությամբ»,- աշխատանքային այս սկզբունքն է ղեկավարը ներդրել իր բաժանմունքում: Քաղաքացիներին բարձրակարգ բուժական ծառայություն մատուցելու համար այստեղ քայլելով ժամանակին զուգահեռ՝ կիրառվում են ժամանակակից վիրաբուժական մեթոդներ ու տեխնոլոգիաներ, կատարվում են մեծ քանակով լապարոսկոպիկ միջամտություններ: Իհարկե պահպանվում ու կիրառվում են նաև ավանդական մոտեցումները, որոնք արդյունավետ են ու հօգուտ հիվանդի: Արամյանց» ԲԿ ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի առանձնահատկությունն այն է, որ այստեղ ապահովում են հետվիրահատական գրագետ խնամք: «Այսօր շատ կլինիկաներում ռեժիմով կատարվում են վիրահատություններ, անգամ արտասահմանյան կլինիկաներում  վիրահատությունից հետո պացիենտը իր վիրաբույժին չի տեսնում: Այնինչ բուժման կարևորագույն փուլը հետվիրահատականն է, ու դրա գրագետ վարումը: Վիրաբույժի մեծածավալ ու լուրջ աշխատանքը կարող է զրոյանալ հետվիրահատական սխալ խնամքի արդյունքում»,-ասում է Հայկ Բալայանը: Նա հարդորում է մարդկանց չհետաձգել առողջական խնդիրների լուծումը, մանավանդ որ վերջին շրջանում լայն ծավալով գործում են սոցիալական առողջապահական փաթեթների, պետպատվերի ծրագրերը: Դրանք նպաստում են հիվանդությունների վաղ փուլում հայտնաբերմանն ու բուժմանը: Այս ծրագրերի միջոցով շատ մարդիկ վաղ տեղեկանալով իրենց սպառնացող վտանգների մասին՝ եկել են «Արամյանց» ԲԿ ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք և ստացել լիարժեք ու արդյունավետ բուժում: Վիրաբույժը խորհուրդ է տալիս. «Մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ, մի՛ հրապուրվեք հակաբիոտիկների ու ցավազրկողների ժամանակավոր ազդեցությամբ: Պարտադիր ու հնարավորինս վաղ դիմեք վիրաբույժի, եթե որովայնի շրջանում ունեք սուր կամ տևական ցավեր: Առողջությունը ամենաթանկն է, ցավին դիմանալու և վիրաբույժին այցելելու յուրաքանչյուր հետաձգված օրը  Ձեզ մոտեցնում է կյանքի ու մահվան միջև տարվող պայքարի օրվան, որը հսկայական ռեսուրսներ է խլելու թե՛ ձեզանից, թե՛ վիրաբույժից: Ուրեմն խնայեք Ձեզ, դիմեք բժշկի»:

Ինչպիսի եղանակ է սպասվում մարտի 27-ից ապրիլի 1-ը Որոնք են 2025-ի ամենասիրված մանկական անունները ՀայաստանումԻնչո՞ւ ԱՄՆ-ն հարձակվեց Իրանի վրա. Մհեր ԱվետիսյանԻրականացնելու ենք մասսայական սպորտի զարգացմանն ուղղված ծրագրեր․ Հրայր ԿամենդատյանԱլիևն ու Հայաստանի իշխանությունները զուգահեռ ահաբեկում են հայ ժողովրդին․ Ավետիք Չալաբյան Դպրոցների փակումն ու համայնքների դատարկումը սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀՃՇ անդամ Աննա Ղուկասյանն է ահազանգումՀայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուն եկամուտով ապահովելու հստակ ծրագիր ունենք․ Նաիրի ՍարգսյանԵրկրաշարժ է տեղի ունեցել «Իրավական քաոսից դեպի իրավական պետություն»․ ստեղծվել է «Նոր Դարաշրջան» կուսակցությունը Մեծ դժբшխտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը hրդեհվել և ամբողջությամբ шյրվել է. նրան օգնություն է պետք. ՏԵՍԱՆՅՈՒԹՓաշինյանը սրում է հակաարցախյան հիստերիան «Ուժեղ Հայաստանի» թիմը կրկին Մեղրիում էր. Արթուր ՄիքայելյանՍամվել Կարապետյանը կարող էր ապրել հանգիստ կյանքով, բայց նա կդառնա վարչապետ, որպեսզի հայ ժողովուրդը ունենա հանգիստ կյանք և տնտեսական բարեկեցություն. Ուժեղ Հայաստան Քպականները կենաց և մահու կռիվ են տալու սեփական ժողովրդի դեմ ՀՀ-ում hnւղարկավորել են Երևանում uպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիաhերձարանnւմ էր Երկաթուղու կոնցեսիան ուզում են հանձնել Ղազախստանին Եթե անվտանգությունը ապահովված չի, մարդիկ արտագաղթում են, ոչ թե հայրենադարձ լինում․ Ռոբերտ Քոչարյան Վթար․ գազ չի լինի Հարվարդի նորույթը. արևային սարք, որն ինքնուրույն փոխում է իր գործառույթը ՀՀ նախագահի իշխանությունը տարածվում է Հայաստանի ժողովրդի վրա, պատասխանատվությունը՝ ողջ հայության. Ռոբերտ ՔոչարյանՄենք եկել ենք խոնարհվելու նահատակների հիշատակին և խոստանալու՝ մենք այլևս երբեք թույլ չենք լինելու. տեսանյութԳյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն. Առաջարկ Հայաստանին Վիճաբանություն՝ Գեղարքունիքում, բժիշկները պայքարում են գարեջրատանը վնաuվածք uտացած 21-ամյա երիտասարդի կյանքի համարԹաց ձյուն, անձրև և այլն․ ինչ եղանակ կլինի 2026թ․ ընտրություններ․ պայքար ոչ թե աթոռի, այլ Հայաստանի լինել-չլինելու և պետական կարողության համար. Էդմոն Մարուքյան Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլի եմ ասում ` հայրենակիցներս հետ նորմալ խոսացեք. Ալիկ ԱլեքսանյանԳյուղերում ապրող մեր հայրենակիցները ցանկանում են, որ իրենց ձայնը լսելի լինի, իսկ բարձրաձայնած խնդիրները ստանան հստակ և գործնական լուծումներ. Գագիկ ԾառուկյանԱՄՆ-ը ցանկանում է տիրանալ «Հյուսիսային հոսք» գազատարներին. Լավրով Միջադեպ Վարդենիսում․ 3 զինծառայող դանակահարվել են Այս իշխանությունը միայն աղետներ է բերել․ Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հանդիպեցին կուսակցության Գորիս և Սիսիան համայնքների համակիրների հետ ԱԱ-2026. ևս երկու հավաքական պայքարը կշարունակի միջմայրցամաքային փլեյ-օֆֆի եզրափակչում Մարտի 27-ը Թատրոնի համաշխարհային օրն է Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերըUcom-ի Unity փաթեթները՝ Հայաստանում լավագույն ֆիքսված կապով Թատրոնը կենդանի արվեստ է, որն արձագանքում է ժամանակի շնչին, հասարակության մտահոգություններին և մարդու որոնումներին․ Ժաննա Անդրեասյան Նարեկ Կարապետյանը Սիսիանում ներկայացրել է «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական և քաղաքական մոտեցումները Նարեկ Կարապետյանը Գորիսում ներկայացրել է «Ուժեղ Հայաստան»-ի տեսլականը Մուրալով ստացված «խաղաղությունը» կայուն հիմքեր և հեռանկար չունի․ Մենուա ՍողոմոնյանՀուսանք՝ Բարձր Դատարանը հարցին կտա արդարացի և իրավական լուծում. Ցոլակ Ակոպյան Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն. Վահե Հովհաննիսյան Պատմական արդյունք․ առաջին անգամ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը հայտնվել է Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակում Հեզբnլլահը հայտարարել է մեկ օրվա ընթացքում Իսրայելի դեմ իրականացված գրեթե 100 hարձակման մասին Հայ- ռուսական հարաբերությունների բարձր մակարդակից է կախված մեր պետականության ամրությունը. Մհեր ԱվետիսյանՋրային հաշվեկշիռը մեր երկրի, կյանքի հաշվեկշիռն է. Հրայր ԿամենդատյանՓաշինյանի պես գործակալն իրավունք չունի որևէ մեկի պիտակավորել. նա Արցախը պատանդ է թողել. Չալաբյան Փոքր բիզնեսի ազատագրում․ տնտեսական աճի հիմքը, որը կարող է փոխել խաղի կանոնները Հակամարտություն հավատքի շուրջ․ ինչ ուղերձ է տալիս իշխանությունը Եկեղեցուն
Ամենադիտված