2-3 օր ջուրը չօգտագործել
Ուշադրության կենտրոնումՀՀ Վայոց Ձորի մարզի Արենիի համայնքապետարանը Արենի բնակավայրի Նորավանքի ձորի խմելու ջրից օգտվող բնակիչներին տեղեկացնում է, որ խմելու ջրի ջրագծի փոխարինման պատճառով առաջացել է ջրի պղտորում։ «Խնդրում ենք 2-3 օր ջուրը չօգտագործել խմելու նպատակով»,–նշված է հաղորդագրության մեջ։ Արենիի համայնքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը։