Խոշոր հրդեհ՝ մանկապարտեզում
Ուշադրության կենտրոնումԵրեկ՝ օգոստոսի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ժգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Ուզբեկական թաղամասում գործող մանկապարտեզի շենքում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻն ՓԾ Սպիտակի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 3 մարտական հաշվարկով։ Հրշեջները մարել են «Շողեր» մանկապատանեկան կենտրոնում առաջացած հրդեհը։
