Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը Ֆինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Իրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը


«Սրանից երեխա չի ծնվելու. նման փաստաթուղթ ցանկացած մեկն էլ կարող է կազմել». տնտեսագետը՝ կառավարության ծրագրի մասին. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս Ազգային ժողովը 70 կողմ, 0 դեմ և ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ կողմ քվեարկեց կառավարության հնգամյա ծրագրին: Ծրագրի հետ կապված բնորոշումները, բացասական իմաստով, այնքան էլ տարբեր չեն: Նշվում է, որ ի տարբերություն նախորդ ծրագրերի, թվերն են մի քիչ ավելացել, ինչպես նաև մի շարք բառեր, որոնց կիրառությունը դրանք գրողները գործնականում չեն էլ պատկերացնում:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը կառավարության այս ծրագիրն անվանում է բարի ցանկությունների փաստաթուղթ:

«Նման փաստաթուղթ կարող է ցանկացած մեկն էլ կազմել՝ կապ չունենալով ո՛չ իշխանության, ո՛չ տնտեսության հետ: Ծրագիրը ծրագիր է այնքանով, որքանով այն վերլուծողը հասկանում է՝ դրանում ֆիքսված, ամրագրված կետերն իրականություն դառնալո՞ւ են, թե՞ ոչ: Եթե իրականություն են դառնալու՝ ե՞րբ, ինչպե՞ս, ի՞նչ քանակով ու որակով: Այլ խոսքով ասած՝ հասարակութան մեջ ընդունված է չափելիություն, գնահատելիություն ասվածը: Սրանք գոյություն չունեն, իսկ եթե գոյություն չունեն, նշանակում է՝ համապատասխան մարդկանց կողմից, որոնք, ըստ էության, ակնհայտորեն պրոֆեսիոնալներ չեն իրենց գործի մեջ, կազմվել է թուղթ, որտեղ առաջնորդվում են «ինչ տեղի կունենա, այն տեղի կունենա» սկզբունքով: Չարժի անգամ այս ծրագրի մասին երկար խոսել և վերլուծել այն: Ես դա պայմանավորում եմ նրանով, որ անցած երեք տարվա ընթացքում բազմաթիվ խոստումներ և տարբեր տեսակի մոտեցումներ են եղել, որոնցից ոչ մեկը չի կատարվել: Հիմա այս բոլորի արդյունքում ու հանրագումարում ակնկալել մի նոր մոտեցում, մի նոր տարբերակ, անշնորհակալ գործ կլինի»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Բոստանջյանը:

Ստացվում է, որ երկրի համար կարևորագույն այս փաստաթղթից որևէ ակնկալիք քաղաքացին չպետք է ունենա: «Ինչպես ասում են, Աստված տա՝ լիներ, բայց կյանքը ցույց է տալիս, որ դա բացառված է, ժողովրդական խոսքով ասած՝ «սրանից երեխա չի ծնվելու»»,-հավելում է տնտեսագետը: Կարևոր է, իհարկե, նաև այն, թե ովքեր են ծրագիրն իրականացնողները: Մատնանշում ենք նաև, որ անցնող երեք տարվա ընթացքում տարբեր ոլորտներում կիրառության մեջ են դրվել լավ գաղափարներ ու ծրագրեր, բայց հընթացս դրանք աղավաղվել և վերջնարդյունքում կա՛մ ուղղակի կյանքի չեն կոչվել, կա՛մ էլ կյանքի են կոչվել, բայց ոչ նախնական տարբերակով: «Ոչ թե կարևոր է, թե ովքեր են ծրագիր իրագործողները, այլ դա ամենակարևոր հարցն է: Առաջին գնահատականը ձևավորվում է այն արդյունքներով, ինչը մենք տեսնում ենք, շոշափում ենք: Այսօրվա՝ մինչև անգամ ոչ հաջող ուսանողը կարող է այդպիսի ծրագիր գրել: Սակայն այն ողորմելի կներկայանա, քանի որ իրագործողը չունի որևէ լծակ այն իրագործելու համար: Մենք գործ ունենք հենց նման դեպքի հետ»,- նշում է մեր զրուցակիցը:

Ծրագրի տնտեսական բլոկին անդրադառնալով՝ Բոստանջյանն ասում է. «Որևէ միջոցառում, քայլ, այսպես կոչված, «նվաճում» ո՛չ ծավալային, ո՛չ ժամանակային, ո՛չ տարածքային բացատրություն և մեկնաբանություն չունեն, այսինքն՝ գրված չէ այնպես, որ մենք ինչ-որ մի պահի համապատասխան մարդկանց հրավիրենք պատասխանատվության՝ հարցնելով, թե ծրագրում գրվածը կատարվել է, թե ոչ: Նման երևույթը նորություն չէ, մենք դրան ծանոթ ենք: Հիշում եք՝ նա մեկ անգամ ներկայացնում էր, թե 2050 թվականին ինչ պատկեր կունենանք Հայաստանում: Սա այդ նույն խաղերից է»,-ընդգծում է տնտեսագետը:

Շատերը կարծիք են հայտնում, որ թվերի առատությունը և նորաոճ բառերը կարող են խաբկանք առաջացնել քաղաքացու մոտ:«Խաբկանք կարող է առաջանալ այն հանգամանքով պայմանավորված, որ, որքան էլ դժվար իրավիճակում հայտնված լինի հասարակությունը, մարդ արարածը չի կարող չաշխատել: Այդ աշխատանքի արդյունքում, այո, գյուղատնտեսության, արդյունաբերության մեջ կունենանք որոշակի արդյունքներ, բայց սա չի նշանակում, որ դա կառավարիչների, որոշում ընդունողների առաքինությունն է: Դա պարզապես աշխատանք է, որ չանել հնարավոր չէ: Նման պարզ օրինակ բերեմ. նկարիչը ստեղծագործելու է, անկախ նրանից, թե երկիրը սոցիալական ու տնտեսական ինչ վիճակում է, որևէ մեկը չի կարող ասել՝ այդ ես արեցի, որ նա նկարեց: Նույնն էլ տնտեսության մեջ է: Մարդն իր պահանջմունքները բավարարելու համար պարտադրված է որոշ քայլեր անել, և դրանով ձևավորվող արդյունքը երբևիցե չի կարելի վերագրել ինչ-որ մեկի քայլերին»,-եզրափակում է Վարդան Բոստանջյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա ՂահրամանյանՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ ԿարապետյանՖինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք Չալաբյան«Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է ԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Իշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Էս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ աշխատասենյակում հայտնաբերվել է թղթադրամներով պահարան Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՍտորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» Ոմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը. Պեսկով Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,17 դոլարի Մախաչևը կանխատեսել է Ծառուկյանի առաջիկա մենամարտի ելքը «Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանՉինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը
Ամենադիտված