Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ. Խաչատուրյանը՝ Չեխիայի դեսպանին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է հութիների արձակած հրթիռներն ու անօդաչուները խոցելու մասին Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 2-7-ը Տեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք Եգիպտոսն ու Եթովպիան փոխադարձաբար արտաքսում են բարձրաստիճան դիվանագետներին Իրանը կոչ է անում Իրաքին վերսկսել օդային հաղորդակցությունը ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև Փաշինյանը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին


Նոր ուսումնական տարին կմեկնարկի օգոստոսի 31-ից

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հանրապետության մարզերում շարունակվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները` հանրակրթության ոլորտի մարզային պատասխանատուների և դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն:

Խորհրդակցությունները վարում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Ներկա են գտնվում նաև «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի, Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պատասխանատուները, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչներ, որոնք ներկայացրել են համավարակի կանոններին առնչվող պարզաբանումներ: Օգոստոսի 24-26-ն անցկացվել են Արմավիրի, Արարատի, Շիրակի և Լոռու մարզերի խորհրդակցությունները:

Արարատ և Արմավիր. դպրոցները դիմակայեցին պատերազմին և համավարակին

Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում հրավիրված՝ Արմավիրի և Արարատի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների խորհրդակցության ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել դպրոցների տնօրեններին՝ համավարակով և Արցախյան 44-օրյա պատերազմով պայմանավորված անցյալ ուսումնական տարվա մարտահրավերները պատվով հաղթահարելու համար. «Մենք անցանք պատերազմի, համավարակի միջով, և կրթական հաստատություններն իրենց վրա վերցրեցին այդ խնդիրների բացասական ազդեցությունը: Այս ընթացքում դուք կազմակերպել եք ոչ միայն ձեր դպրոցների աշակերտների կրթությունը, այլև ապահովել եք կրթության իրավունքը Արցախից մեզ մոտ գտնվող հարյուրավոր երեխաների համար, ինչը շատ կարևոր և գնահատանքի արժանի է»:

Անդրադառնալով ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին` նախարարի տեղակալը նշել է, որ այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են: Ինչ վերաբերում է պարտադիր ատեստավորմանը, ապա մինչև նոյեմբերի վերջ կավարտվեն վերապատրաստումները, որոնց կհաջորդի ատեստավորումը:

Շիրակ. գրանցվել են ընդունելության լավ արդյունքներ

Շիրակի մարզի խորհրդակցությունը տեղի է ունեցել Գյումրու «Օյունջյան» դպրոց-վարժարանում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը փաստել է, որ Շիրակի մարզը նախորդ տարի կարողացել է նախ համավարակի, այնուհետև պատերազմի պայմաններում կրթության անընդհատությունն ապահովել։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է բուհերի ընդունելության քննությունների Շիրակի մարզային ցուցանիշները՝ ընդգծելով, որ Շիրակը բավական լավ արդյունքներ է գրանցել։ 1159 դիմորդից բուհ ընդունվել է 832-ը։ Մեծ տոկոս է կազմում առաջին՝ անվճար հայտով, ընդունված դիմորդների թիվը: Մարզում դիմորդների շրջանում ամենապահանջված ուղղություններն են բժշկական գործ, ֆինանսներ, թարգմանչական գործ, իրավագիտություն մասնագիտությունները:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով նոր մեկնարկող ուսումնական տարվա առթիվ՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը կարևորել է կրթական գործընթացում հակահամաճարակային կանոնների պահպանումն ու ուսումնական գործընթացի անխափան կազմակերպումը:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ նախատեսվում է դպրոցներին տրամադրել անհրաժեշտ բոլոր նյութերն ու պարագաները՝ կանոնների պահպանումն առավել դյուրին դարձնելու և ուսումնական հաստատությունների միջոցները խնայողաբար օգտագործելու համար:

Լոռի. պահանջվում են մեծ ջանքեր` ուսումնական գործընթացի անընդհատությունն ապահովելու համար

Լուռու մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունն անցկացվել է Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում:

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը մարզի ղեկավարի և իր անունից շնորհավորել է կրթության ոլորտի ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր ուսումնական տարի և մեծ ձեռքբերումներ կրթության ոլորտում: Նա անդրադարձել է նաև համավարակով պայմանավորված կանխարգելիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությանը` շեշտելով պատվաստումների կարևորությունը:

Ներկաներին իր օրհնությունն է հղել Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

«Այս տարին ևս մեզ համար բարդ է լինելու, կրկին աշխատելու ենք համավարակի պայմաններում, հետևաբար բոլորիցս մեծ ջանքեր է պահանջվելու դասապրոցեսի անընդհատությունն ապահովելու համար»,- ողջույնի խոսքում նշել է Ժ. Անդրեասյանը:

Խոսելով բուհերի ընդունելության քննությունների մարզային արդյունքների մասին` նա փաստել է, որ մարզի 1047 դիմորդներից բուհ են ընդունվել 790-ը (75.5 տոկոս), ընդ որում՝ ընդունվածների 17.8 տոկոսը՝ անվճար հայտով, ինչը բավականին բարձր ցուցանիշ է:

«Սա նաև ձեր աշխատանքի արդյունքն է, ինչի առիթով շնորհավորում եմ»,- նշել է փոխնախարարը` ավելացնելով, որ Լոռու մարզի դիմորդների համար առաջատար բուհը ԵՊՀ-ն է, ապա ՎՊՀ-ն և ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը:

Մարզի դիմորդների շրջանում ամենապահանջված ուղղություններն են` անգլերեն լեզու և գրականություն, բժշկական գործ, հոգեբանություն, ծրագրավորում, կառավարում, իրավագիտություն, սոցիալական մանկավարժություն մասնագիտությունները: Որոշ առարկաների քննությունների արդյունքները, ըստ փոխնախարարի, մտահոգիչ են. գնահատականները ցածր են եղել հատկապես մաթեմատիկա, ֆիզիկա և բնագիտական առարկաներից:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նոր ուսումնական տարին սկսվելու է առկա ձևաչափով՝ հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ: Առաջին դասարանցիների համար ուստարին կմեկնարկի օգոստոսի 31-ին՝ մարդկային կուտակումները նվազեցնելու նպատակով: Փոփոխություններ կլինեն ճաշարանների գործունեության առնչությամբ. տարրական դասարաններում, առանց սահմանափակումների, կապահովվի սննդի ծրագիրը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ներառական կրթության արդյունավետությանն առնչվող հարցեր։

Օգոստոսյան խորհրդակցությունները շարունակվում են:

Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ. Խաչատուրյանը՝ Չեխիայի դեսպանին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է հութիների արձակած հրթիռներն ու անօդաչուները խոցելու մասին Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա ԿոստանյանԻնչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 2-7-ը «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՏեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք Ռուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԵգիպտոսն ու Եթովպիան փոխադարձաբար արտաքսում են բարձրաստիճան դիվանագետներինԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա ՍողոմոնյանԻրանը կոչ է անում Իրաքին վերսկսել օդային հաղորդակցությունը ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև «Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը Գազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Վթար․ ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ԱՄՆ-ն Patriot հրթիռային երկու մարտկոց է տեղակայում Սաուդյան Արաբիայում և Կատարում Bloomberg. Իրանը պայմաններ է սահմանել տեսուչների՝ միջուկային օբյեկտներ վերադառնալու համար Հութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերում Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում The Telegraph․ Նապոլեոն Բոնապարտի նամակը կարդացել են նեյրոնային ցանցի միջոցով Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլն ավելի կարևոր է, քան նրանք, ովքեր այն կառավարում են․ Չեֆերին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռոնալդուին սպառնում է որակազրկում Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը
Ամենադիտված