Այսօր համացանցում տեղեկատվություն է տարածվել, թե սեպտեմբերին նշանադրված երգչուհի Սիլվա Հակոբյանը հետ է տվել նշանը։ Ըստ հրապարակման՝ նման ենթադրության առիթ է հանդիսացել այն փաստը, որ վերջին շրջանում երգչուհուն նկատել են առանց նշանի մատանու։


Սիլվայի հայրը՝ Հակոբ Հակոբյանը, ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր տեղեկատվությունը, ինչն ավելի շատ խոսակցությունների տեղիք էր տվել։
Երգչուհու նշանածը՝ պրոդյուսեր Դավիթ Ազարյանն ասաց, որ այդ լուրերը սուտ են, ինքն ու Սիլվան չեն բաժանվել։ «Դա ծիծաղելի սուտ է»,- ասաց նա՝ վերջ դնելով շրջանառվող խոսակցություններին։

Ինչ վերաբերում է հարցին, թե երբ են պատրաստվում ամուսնանալ, Դավիթն ասաց, որ երբ հարսանիքի օր որոշեն, կհայտնեն այդ մասին։
.jpg)