Բրիտանական օդուժը Սիրիայում առաջին անգամ Brimstone հրթիռներով Է հարվածել զինյալների դիրքերին
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին՝ առաջին անգամ կիրառելով «օդ-երկիր» դասի Brimstone հրթիռներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
«Միացյալ Թագավորության ռազմաօդային ուժերը հինգ հարված են հասցրել Սիրիայի տարածքում՝ ԻՊ-ի ավտոմեքենաներին եւ Ռաքայի տակ ձգվող թունելներին, ինչպես նաեւ Օմար հանքավայրի նավթաշտարակներին,-
Քեմերոնի ներկայացուցչի խոսքով՝ այդ հրթիռները ԻՊ-ի դեմ պայքարում պետք Է զգալի արդյունք տան նշանառման բարձր ճշգրտության շնորհիվ: Դրանք նախատեսված են արագ շարժվող թիրախներին հարվածներ հասցնելու համար եւ բրիտանական «Տոռնադո» կործանիչների կողմից արդեն կիրառվել են Աֆղանստանում, Լիբիայում եւ Իրաքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: