Apple Music-ի վճարող օգտատերերի թիվը գերազանցել Է 10 միլիոնը
ՀասարակությունApple Music ծառայությունը, որն անցյալ տարվա հունիսի 30-ին գործարկվել Է ավելի քան 100 երկրներում, 2016 թվականի սկզբի դրությամբ ներգրավել Է 10 միլիոնից ավելի վճարովի բաժանորդագրության օգտատերերի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես գրում Է Financial Times-ը, Apple Music-ին դրա համար պահանջվել Է կես տարի այն դեպքում, երբ նրա հիմնական մրցակիցը՝ Spotify շվեդական հարթակը, որը գոյություն ունի 2006 թվականի ապրիլից, այդ ցուցանիշին հասել Է շուրջ ութ տարվա ընթացքում: 2015 թվականի կեսերին Spotify-ն ուներ ավելի քան 75 մլն ակտիվ օգտատեր եւ 20 մլն վճարող բաժանորդ, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը