Ազգային ժողովում ընդմիջմանը ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորների միջեւ. կադրեր միջադեպից
Ուշադրության կենտրոնումԱզգային ժողովում ընդմիջմանը իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ ծեծկռտուք է սկսվել։ Պատգամավորներն իրար հարվածում են անգամ նիստերի դահլիճ աթոռներով։
Դահլիճ են մտել նաեւ անվտանգության աշխատակիցները, որոնք փորձում են բաժանել պատգամավորներին։
Ծեծկռտուքի ընթացքում ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսը գոռում էին՝ «Նիկոլ դավաճան»։