Մոգերինին Իրանի նկատմամբ պատժամիջոցների մոտալուտ չեղարկում Է կանխատեսում
ՄիջազգայինԵվրամիությունն առայժմ չի սահմանել Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների չեղարկման ստույգ ժամանակացույցը, սակայն դա կարող Է անել մոտ ժամանակներս: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս հայտարարությամբ հունվարի 11-ին հանդես Է եկել ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ն երկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
«Ստույգ ամսաթիվ չկա: Այն կախված կլինի բոլոր այն քայլերի ամբողջական կատարումից, որոնք պետք Է ձեռնարկվեն»,- նրա խոսքը մեջբերել Է Reuters գործակալությունը:
«Անձամբ ես սպասում եմ, որ այդ օրը վրա կհասնի շուտով»,- հավելել Է նա: Մոգերինիի տեսակետից՝ համաձայնագրի պայմանների կատարման հարցում, առաջընթացը նկատելի Է: Ներկայում ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարը այցով գտնվում Է Չեխիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: