Թրամփը կարող էր խորհրդակցել Grok-ի հետ՝ Մադուրոյին ձերբակալելուց առաջ. Time TRIP նախագիծը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցության ձևավորման համար. Փաշինյան ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում դեսանտային նավերի ևս մեկ խումբ՝ ծովային հետևակներով ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ. Խաչատուրյանը՝ Չեխիայի դեսպանին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է հութիների արձակած հրթիռներն ու անօդաչուները խոցելու մասին Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 2-7-ը Տեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք Եգիպտոսն ու Եթովպիան փոխադարձաբար արտաքսում են բարձրաստիճան դիվանագետներին Իրանը կոչ է անում Իրաքին վերսկսել օդային հաղորդակցությունը


Գլոբալացման ընթացքում ինքնությունը չկորցնելը կարևոր է. «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարել է դրոշին հավատարմության խոստման մրցույթ

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հուլիսի 5-ին՝ ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ հայտարարել է դրոշին հավատարմության խոստման մրցույթ:

Հետաքրքիր խորհուրդ պարունակող այս նախաձեռնության նպատակն է հանրության շրջանում արժևորել մեր պետականության խորհրդանիշները։ Մրցույթն իրականացվում է «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հետ համագործակցությամբ:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Ժենյա Ազիզյանը, ընդգծելով այս նախաձեռնության կարևորությունը, նշում է.  «Աշխատելով տեխնոլոգիական հիմնադրամում՝ մենք նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, հայ ենք և մեր ուսերին կրում ենք որոշակի սոցիալական պատասխանատվություն։ Մեր գործունեության գերակշիռ մասը կրթական է. դպրոցականներից մինչև գործող մասնագետների փոխանցում ենք տեխնոլոգիական գիտելիքներ, նոր հմտություններ։ Տեղեկատվական տեխնոլոգիաները, ճարտարագիտությունն ապագայի մասնագիտություններ են։ Մեզ համար հատկապես կարևոր է, որ այն անձինք, որոնց տալիս ենք տեխնոլոգիական գիտելիքներ, ունենան նաև կապվածության, նվիրումի ու պարտավորվածության զգացում հայրենիքի հանդեպ, որպեսզի այդ գիտելիքը կրող մարդիկ վաղը հեշտությամբ չլքեն մեր երկիրը։ Այդ իսկ պատճառով, ի թիվս համանման այլ նախաձեռնությունների, այս անգամ էլ դրոշին հավատարմության երդման նախաձեռնությամբ հանդես եկանք»։

Դրոշին հավատարմության խոստման մրցույթն անցկացվում է երկու անվանակարգում՝ չափածո և արձակ։ Մրցանակային ֆոնդը մեկ միլիոն ՀՀ դրամ է։

Մրցույթի գնահատումը վստահված է տարբեր ոլորտների փորձառու մասնագետների։ Նրանց թվում են գրականագետ, «Գրանիշ» գրական համայնքի խմբագիր, գրականագետ Հասմիկ Հակոբյանը, գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, բանաստեղծ, Գրքի երևանյան փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը, «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը, «Զիմաստ» խորհրդատվական ընկերության տնօրեն Մարիամ Դավթյանը։ Գնահատվելու են ներկայացված տեքստերի կառուցվածքը, լեզուն և ոճը։ Հաշվի է առնվելու տեքստի ինքնատիպությունը, համապատասխանությունը մրցույթի նպատակներին։

Տիկին Ազիզյանը բերում է տարբեր երկրների օրինակներ, որոնք ունեն դրոշին հավատարմության երդման տեքստեր և դրանց շուրջ ձևավորված սովորույթներ․ օրինակ՝ կրթական հաստատություններում բոլոր երեխաները նախ ձեռքը կրծքին դրած հնչեցնում են այդ երդումը, հետո միայն անցնում բուն դասապրոցեսին։ «Թեև ամենօրյա այս երդումը որոշակի արարողակարգային բնույթ է կրում, սակայն երբ ամեն օր, կրթական, կամ որևէ այլ կարևոր գործընթաց սկսելուց առաջ արտաբերում ես դրոշի երդման տեքստը, հոգուդ խորքում, սրտիդ մի անկյունում հաստատ ինչ-որ հետք այն թողնում է։ Այդ տեսանկյունից էլ մտածեցինք, որ նման մի տեքստ էլ մեզ է պետք, հատկապես հետպատերազմյան շրջանում, երբ կան ազգային ինքնությունից, պետականությունից հիասթափության զգացողություններ։ Այս փուլում, կարծում եմ, առավել քան երբևէ կարևոր է նման նախաձեռնությունը»,- ասում է Ժենյա Ազիզյանը։

Մեր օրերում ավելի ժամանակակից են գլոբալացմանն առնչվող թեմաները, և ազգային արժեքների, խորհրդանիշների մասին խոսելը, կարծես թե ժամանակավրեպ է հնչում։ Ի պատասխան այս դիտարկման, տիկին Ազիզյանը շեշտում է, որ ՁԻՀ-ի բուն գործունեությունը, այն ոլորտները, որտեղ իրենց թիմը գործունեություն է ծավալում, ապագային են միտված։ Նա նշում է, որ գլոբալացման ընթացքում ինքնությունը չկորցնելն առավել կարևոր է. «Մենք տեխնոլոգիական առաջընթացի ուղղությամբ ենք աշխատում, որպեսզի նախ մե՛ր երկիրը զարգանա, ոչ թե երկրագունդը, մենք տեխնոլոգիական առաջընթաց ենք ապահովում, որպեսզի հատկապես մե՛ր պետությունը դառնա մրցունակ, ոչ թե երկրագունդը։ Ինչ խոսք, ընդհանուր գլոբալ գործընթացներին մեր մասնակցությունն ենք ունենում, և երբեմն հայաստանյան տեխնոլոգիական ընկերություններն այնպիսի լուծումներ են առաջարկում, որոնք ավելի քան գլոբալ են։ Սակայն այդքանով հանդերձ մեր բոլոր ջանքերը կլինեն անիմաստ, եթե դա չմնա և չգեներացնի արդյունք մեր երկրում, մեր հայրենիքում։ Բոլոր այդ քայլերի ընթացքում անպայման պետք է պարբերաբար կանգ առնել, վերարժևորել մեր ազգային ինքնությունը, դարերով երազած ու մեծ կորուստների ու ջանքերի շնորհիվ ձեռք բերված պետականության կարևորությունը, նոր միայն առաջ շարժվել, հակառակ դեպքում մեր ջանքերը պարզապես կփոշիանան»։

Դրոշին հավատարմության խոստման մրցույթին կարող են դիմել ցանկացած տարիքի անձինք՝ ցանկացած մասնագիտության։ Յուրաքանչյուր դիմող կարող է ներկայացնել մինչև 3 ստեղծագործություն։ Նախաձեռնողները կարևորում են, որպեսզի հետաքրքիր և նպատակին ծառայող բովանդակություն ձևավորվի։

Իսկ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված տեքստը հետագայում կներկայացվի՞ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը այլ երկրների օրինակով օգտագործելու համար, թե ոչ, պարզ կդառնա արդյունքներն ամփոփելուց հետո։ Կազմակերպիչներն ասում են, որ եթե հաջողվի հետաքրքիր պրոդուկտ ունենալ, գուցեև առաջարկվի պետական կառույցին։

Նշենք, որ մրցույթին դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 25-ն է։ Մասնակցության մանրամասներն ու հայտաձևը կարող եք տեսնել այստեղ՝ https://www.eif.am/arm/news/flag/

 

Թրամփը կարող էր խորհրդակցել Grok-ի հետ՝ Մադուրոյին ձերբակալելուց առաջ. Time TRIP նախագիծը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցության ձևավորման համար. Փաշինյան ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում դեսանտային նավերի ևս մեկ խումբ՝ ծովային հետևակներով Նարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ. Խաչատուրյանը՝ Չեխիայի դեսպանին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է հութիների արձակած հրթիռներն ու անօդաչուները խոցելու մասին Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա ԿոստանյանԻնչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 2-7-ը «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՏեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք Ռուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԵգիպտոսն ու Եթովպիան փոխադարձաբար արտաքսում են բարձրաստիճան դիվանագետներինԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա ՍողոմոնյանԻրանը կոչ է անում Իրաքին վերսկսել օդային հաղորդակցությունը ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև «Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը Գազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Վթար․ ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ԱՄՆ-ն Patriot հրթիռային երկու մարտկոց է տեղակայում Սաուդյան Արաբիայում և Կատարում Bloomberg. Իրանը պայմաններ է սահմանել տեսուչների՝ միջուկային օբյեկտներ վերադառնալու համար Հութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերում Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում The Telegraph․ Նապոլեոն Բոնապարտի նամակը կարդացել են նեյրոնային ցանցի միջոցով Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլն ավելի կարևոր է, քան նրանք, ովքեր այն կառավարում են․ Չեֆերին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռոնալդուին սպառնում է որակազրկում Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է Երևան
Ամենադիտված