Երևանում բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի
ՀասարակությունՇտապօգնության կայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հունվարի 11-ին՝ ժամը 11։10-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարույր Սևակ 1 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կտրած-ծակած վնասվածքով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բ աժնից, անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի պետ Արման Նահապետյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հայտնաբերվել է 1956թ. ծնված տղամարդու դի՝ կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վնասվածքով։ Կատարվում է քննություն, պարզվում են հանգամանքները։ Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին հրապարակման ենթակա չեն։