Վրաստանում երեք մարդ Է ձերբակալվել ցեզիում վաճառելու փորձի համար
ՀասարակությունՎրաստանի Պետական անվտանգության ծառայությունը հայտարարել Է երեք մարդու ձերբակալման մասին՝ ցեզիում-137 ճառագայթաակտիվ նյութի ապօրինի ձեռքբերման եւ վաճառքի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գերատեսչության տվյալներով՝ ձերբակալվածները «Թբիլիսիում փորձել են 100 հազար դոլարով իրացնել ճառագայթաակտիվ նյութը»: Հետաքննությունը պարզել Է, որ հանցագործների խումբը ցեզիում-137-ը ձեռք Է բերել ապօրինաբար, նյութը պահվել Է առանց անվտանգության կանոնների պահպանման:
Պետանվտանգության ծառայությունը շարունակում Է գործի հետաքննությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: