Քլոե Քարդաշյան. Քորթնի Քարդաշյանը պատրաստ չէ ժամադրության գնալ
LifeStyle.news.am-ը գրում է.

Ջասթին Բիբերի եւ Քորթնի Քարդաշյանի սիրային հարաբերությունների շուրջ սկանդալը անտարբեր չի թողել նաեւ Քլոե Քարդաշյանին, որն խոսել է իր քրոջ անձնական կյանքի մասին: Քլոեն հայտնել է, որ Քորթնին դեռ պատրաստ չէ ժամադրության գնալ:

«Քորթնին պատրաստ չէ ժամադրության գնալ: Նա այդ մասին չի մտածում եւ ամբողջ ժամանակը երեխաների հետ է անցկացնում»,- ասել է Քլոեն ու ավելացրել, որ հիմա իր քրոջ ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է իր երեք երեխաների դաստիարակության վրա:

Ինչ վերաբերում է Քորթնիի ու նրա նախկին ամուսին, երեխաների հայր Սքոթ Դիսիքի հարաբերություններին, ապա Քլոեն ասում է, ու հեռուստաաստղը բարկացած չէ Դիսիքի վրա ու միայն լավ բաներ է ցանկանում նրան:

«Նա ուզում է, որ Սքոթն առողջ լինի, ու որ նրա հետ ամեն ինչ լավ լինի»- ասել է Քլոեն: