Ադրբեջանական սադրանքի պատճառով Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը վերսկսվել է միայն առավոտյան
Ուշադրության կենտրոնումԱդրբեջանի ԶՈւ-ի հերթական սադրանքի հետևանքով երեկվանից Սոթքի ոսկու հանքավայրի դադարեցված աշխատանքը վերսկսվել է միայն այսօր առավոտյան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։
«Աշխատանքը սկսվել է ժամը 8։00-ին։ Անվտանգությունից ելնելով՝ երեկ երկրորդ հերթափոխը չի աշխատել»,- ասաց Ռուզաննա Գրիգորյանը։
Նա նշեց, որ այս պահին իրավիճակը հանդարտ է։
Հիշեցնենք, որ երկու օր է՝ Գեղարքունիքում ադրբեջանական կողմի կրակոցների պատճառով հանքավայրի աշխատակիցներին տարհանվում են։