Չինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ Գոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր ՄԱԿ-ը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև ապառազմականացված գոտում ականների պայթյունները զինադադարի խախտում է համարում ԵՄ-ն դեմ է արտահայտվել ԵԱՀԿ նախագահի պաշտոնում Վրաստանի թեկնածությանը Բրազիլիան երկրորդ ընկերական խաղում հաղթեց Ավստրալիային Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Արտաշատի խճուղի Մ-2 Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհը ժամանակավոր փակվում է Առևանգման ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 30-ի 08։00-ի դրությամբ


Ջրաշեն համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ջրաշեն համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ Ջրաշեն համայնքի ղեկավարը, ի պաշտոնե տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի տարածքում հեռահաղորդակցության օպերատորի կողմից ալեհավաք կայան տեղադրելու, շահագործելու մտադրության և դրա դիմաց բարձր վարձավճար վճարելու պատրաստակամության մասին, նպատակ ունենալով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ակնկալվող բարձր վարձավճարների մուտքագրումն ուղղել ոչ թե համայնքային բյուջե, այլ իր ընտանիքի բարեկեցության բարելավմանը, իր ընտանիքի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահադիտական դրդումներից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կատարել է չարաշահումներ:

Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը, խախտելով համայնքին պատկանող հողամասի՝ աճուրդով վաճառելու կարգը, թերթում հողամասն աճուրդով վաճառելու մասին որևէ հայտարարություն չտեղադրելով, կադաստրային գործին կցել է տպագիր մամուլի օրինակ, թե, իբր, արվել է համապատասխան հայտարարություն, այնուհետև կազմակերպել և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ անցկացրել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն օտարելու վերաբերյալ ձևական աճուրդ, որի արդյունքում 2006թ. հոկտեմբերի 2-ին Ջրաշեն գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող 0,1 հա մակերեսով հողամասն աճուրդային կարգով 76.590 ՀՀ դրամով օտարել է իր որդուն:

Այնուհետև՝ նույն թվականի հոկտեմբերին որդու հետ կնքել է հողամասի առքուվաճառքի պայմանագիր, որով հիշյալ հողամասը սեփականության իրավունքով հատկացրել է նրան, իսկ վերջինս 2006թ. նոյեմբերին նույն հողամասը, ամսական 100.000 ՀՀ դրամ վարձավճարով, վարձակալության է հանձնել Հայաստանում գործող  հեռահաղորդակցության օպերատորներից մեկին և մինչև 2021թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի համար հիշյալ կազմակերպությունից ստացել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 17.259.996 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, այն է՝ համայնքը զրկվել է իր սեփականությունը հանդիսացող գույքից և այդ գույքի օգտագործման դիմաց առանձնապես խոշոր չափերի՝ 17.259.996 ՀՀ դրամի չափով եկամուտ ստանալու հնարավորությունից։

Բացի այդ, համայնքի ղեկավարը, տեղեկացված լինելով հողամասի ոչ նպատակային օգտագործման վերաբերյալ, որևէ միջոց չի ձեռնարկել՝ հողամասի ոչ նպատակային օգտագործումը դադարեցնելու և հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման ուղղությամբ։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ջրաշեն համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Չինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ Պետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ ՄխիթարյանԳոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր «ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ՄԱԿ-ը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև ապառազմականացված գոտում ականների պայթյունները զինադադարի խախտում է համարում ԵՄ-ն դեմ է արտահայտվել ԵԱՀԿ նախագահի պաշտոնում Վրաստանի թեկնածությանը ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանԲրազիլիան երկրորդ ընկերական խաղում հաղթեց Ավստրալիային Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելԱրտաշատի խճուղի Մ-2 Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհը ժամանակավոր փակվում է Առևանգման ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 30-ի 08։00-ի դրությամբ Միջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա ԿոստանյանԱմերիկյան ԱԲ ընկերությունները Սպիտակ տանը համաձայնագիր են ստորագրել ներքին վերահսկողությունն ուժեղացնելու շուրջ ԱՄՆ-ն խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԱՄՆ-Իրանի հարաբերություններում դիվանագիտական ​​բեկում մտցնելու ջանքերը էական արդյունքներ չեն տվել․ Axios Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համար Ռուսաստանը hրթիռներով hարվածել է Կիևին․ կան զnhեր Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զինվnրական զnրավարժությունների մասին ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Կատարը չի կարողացել առաջընթացի հասնել ԱՄՆ-Իրան երկխոսության մեջ Ինչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԵրևանի հարավային մուտքի՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կերակառուցվի Թրամփ. Գեյթսն այլևս չի համարում, որ ԱԲ-ն կհանգեցնի 1 միլիարդ մարդու մահվան Իշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի Նուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմ Թրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Կոմոտինի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի Հարապետության դրոշի գույներով Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազեն
Ամենադիտված