Հայաստանում «գոլդ» համարներից գոյացած ողջ հասույթը կուղղվի ՆԳՆ կարիքներին Սթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ է Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարար Էջմիածին-Երևան միկրոավտոբուսների վերջնակետը կլինի «Կիլիկիա» ավտոկայանը. ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը կլինի Մատենադարանը, բայց այդ տարածքում ավտոբուսը չի կայանելու. համայնքապետարան Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են Ռուսաստան Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան Նյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներ Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»

Խորհրդանշական այց՝ հստակ ուղերձներով. Past.am

Անկախության հռչակումից ի վեր Հայաստանի արտաքին քաղաքականության համար Արցախյան հիմնահարցը անկյունաքարային նշանակություն ունի՝ հաշվի առնելով, որ հիմնահարցի շուրջ տեղի ունեցող գործընթացները արդեն վաղուց դուրս են Հարավային Կովկասի շրջանակներից ու լայն աշխարհքաղաքական կոնտեքստ են ստացել։ Եվ այս տեսանկյունից Արցախյան հիմնահարցի հանգուցալուծման համար առանցքային կարևորություն ունի միջազգային հանրության և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումը։

Ուստի այս հանգամանքը հաշվի առնելով՝ շատ կարևոր է Հայաստանի կողմից միջազգային հանրության հետ գործակցությունը, ինչպես նաև արցախահայության իրավունքների ոտնահարման ու Ադրբեջանի ցեղասպանական գործելակերպի մասին փաստերը միջազգային ամենատարբեր շրջանակների դատին ներկայացնելը։ 

Արցախի նկատմամբ ռազմական ագրեսիայի սանձազերծումից ի վեր Ադրբեջանը փորձում է Արցախից ջնջել հայկական հետքը՝ հետևողականորեն այնպիսի հատուկ պայմաններ ստեղծելով, որ արցախահայությունը հեռանա իր բնօրրանից։ Դրանից հետո Բաքուն կարող է միջազգային հանրության առաջ իր գործողություններն արդարացնել նրանով, թե Արցախում հայեր չկան, հայ ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը համակերպվել են պարտության հետ։ Այսինքն, եթե Արցախում հայկական բնակչություն չլինի, ապա չի լինի նաև Արցախյան հիմնախնդիր։

Պատահակա՞ն է արդյոք, որ Ադրբեջանը ձգտում է միջազգային հանրությանը ցույց տալ, թե Արցախում չնչին քանակությամբ հայ բնակչություն է ապրում, իսկ այս տրամաբանության շրջանակներում էլ Ալիևը հայտարարում է, թե իբր Արցախում 25 հազար մարդ է ապրում` ո՞րն է 25 հազար մարդուն կարգավիճակ տալու տրամաբանությունը։ 

Եվ Արցախի շուրջ ստեղծված այպիսի իրավիճակի ֆոնին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Արցախ ու հատկապես Ամարասի վանական համալիր կատարած այցելությունը յուրահատուկ նշանակություն է ձեռք բերում։ Ի դեպ, թե՛ ընդհանրապես այցը Արցախ, թե՛ հատկապես Ամարաս կատարած այցը իր մեջ շատ մեծ խորհուրդ է պարունակում։ Ամարասը հիմնվել է 4-րդ դարի սկզբում Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից և ավելի հայտնի է դարձել 4-րդ դարի կեսերին, երբ այստեղ է թաղվել Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Գրիգորիս եպիսկոպոսը։

Իսկ 5-րդ դարի սկզբին հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցն Ամարաս է բերում հայոց այբուբենը և այստեղ հիմնում առաջին հայկական դպրոցը։ Դրանից հետո վանական համալիրը դառնում է միջնադարյան Հայաստանի խոշոր կրոնական և կրթական կենտրոններից մեկը։ 

Չնայած դարերի ընթացքում օտար նվաճողների բազմում հարձակումներին՝ վանական համալիրն ամեն անգամ վերականգնվել է հայության ջանքերի արդյունքում ու հասել մինչև մեր օրերը։ Եվ պատմական անցյալը հաշվի առնելով՝ Ամարասը դարձել է հայ ժողովրդի ինքնության պահպանության անառիկ ամրոցներից մեկը՝ իր մեջ ամփոփելով հայության քրիստոնեական և ազգային ակունքները։

Ուստի ստացվում է, որ պատերազմից հետո այցելելով Արցախ ու նոր թափ հաղորդելով Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքներին՝ երրորդ նախագահը միջազգային հանրությանը և Ադրբեջանին ցույց է տալիս, որ արցախահայությունը ոչ միայն մտադիր չէ հեռանալ իր հայրենիքից, այլև ամուր կանգնած է իր հողի վրա և ինչպես ողջ պատմության ընթացքում, այս անգամ ևս պատրաստ է շարունակել իր պայքարը հանուն հայրենիքի և իր ինքնության պահպանության։

Արտակ Գալստյան

Հայաստանում «գոլդ» համարներից գոյացած ողջ հասույթը կուղղվի ՆԳՆ կարիքներինՍթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ էՆպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարարԷջմիածին-Երևան միկրոավտոբուսների վերջնակետը կլինի «Կիլիկիա» ավտոկայանը. ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը կլինի Մատենադարանը, բայց այդ տարածքում ավտոբուսը չի կայանելու. համայնքապետարանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են ՌուսաստանՀայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էՆիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովինԱյն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան ԱբրահամյանՆյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Սի Ծինփինը հայտարարել է Թայվանի հետ վերամիավորման շուրջ երկխոսության պատրաստակամության մասինԲելառուսի ԱԳ նախարարը կոչ է արել սահմանափակել Հայաստանի մուտքը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերինԱրագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էՔանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»Հրաժարական՝ Թուրքիայում ֆոնդային սկանդալի ֆոնին«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումԱնդրեասյանը և ՌԴ դեսպանը կարևորել են ՀՀ դպրոցներում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացումըՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱնթալիայում COP31-ի Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը. խոսնակԵրևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը
Ամենադիտված