Հերիքնազ Տիգրանյանը հպարտացավ, որ աշխատել է Սորոսի հիմնադրամի հետ
Ուշադրության կենտրոնումԱրձագանքելով Արծվիկ Մինասյանի ելույթի այն հատվածին, որտեղ վերջինս նշեց, որ այսօր Ջորջ Սորոսի ծննդյան օրն է՝ Հերիքնազ Տիգրանյանը հպարտությամբ նշեց, որ երբեք չի ամաչի ասել հասարակական կազմակերպությունում իր գործունեության մասին:
«Իմ գործունեության մեջ եղել է ժամանակաշրջան, որ ես ընդգրկված եմ եղել «Բաց հասարակություններ-Հայաստան»-ի արդարադատության խմբում, որը ձևավորվել է իրավաբաններից, փաստաբաններից, հասարակական կազմակերպությունների նախագահներից՝ տալու համար առաջարկներ և կարծիքներ հրապարակվող օրենսդրական նախագծերի վերաբերյալ»,- հպարտորեն ընդգծեց նա՝ եզրափակելով, որ դրանում որևէ պախարակելի բան չի տեսնում: