Ադրբեջանն անցած գիշեր Արցախի ուղղությամբ արձակել է 500 կրակոց
ՀասարակությունՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հունվարի 10-ին և լույս 11-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը տի րապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: