«Պապանձվի՛ր» . ԱԺ-ում շարունակվում է թեժ լինել (տեսանյութ)
TV«Պարոն Սաղաթելյան, Ձեր ելույթը Ձեր շեֆի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ համաձայնեցվա՞ծ էր, թե՞ ոչ: Երբ որ այստեղ ասում եք, որ մենք կսրենք, տղամարդկության և համարձակության մտավարժանքներ եք իրականացնում, մեր բոլորի մոտ հիշողության մեջ արթնանաում է Ձեր՝ սպրինտերի արագությամբ վազքը էն նույն ժամանակներում, երբ որ որոշել էիք փրկել հայրենիք: Էդ սպրինտերի արագությա՞մբ եք սրելու»,- Իշխան Սաղաթելյանին դիմելով՝ ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Գեղամ Մանուկյանը տեղից արձագանքեց նրան՝ ասելով, որ ստում է, ինչին ի պատասխան՝ Կոնջորյանն ասաց. «Սուտը դու ես խոսում, պապանձվի՛ր»:
Քիչ անց նրան արձագանքեց Սեյրան Օհանյանը, ում Կոնջորյանը պատասխանեց. «Հանգի՛ստ, պարոն Օհանյան, մի՛ լարվի՛ր»: Նրա պատասխանից հետո իրավիճակը կրկին ԱԺ-ում կրկին թեժացավ: