ԱՄՆ-ի կողմից շրջափակման վերացումից հետո Իրան է ժամանել առաջին կոնտեյներատար նավը Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիք Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն Մանվելյան Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական Ճակատ Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը միջազգային մրցումներում կներկայանան նոր մարզահագուստով Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների առաջին թեման կլինի Լիբանանում իրավիճակի կարգավորումը. FT Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատ


«Հրապարակ».Աստված էլ բեթարից ազատի...

Հասարակություն

Հայաստանում ԽԾԲ (խնամի-ծանոթ-բարեկամ) սկզբունքով պաշտոնների նշանակելու ավանդույթը նախկինների օրոք գնալով թուլանում էր: Նախկինները հասկանում էին, որ 21-րդ դարում ԽԾԲ-ով երկիր կառավարել հնարավոր չէ: Եթե, իհարկե, մենք չենք ցանկանում հետ մնալ մեր հարևաններից՝ ունենալով Ղարաբաղի խնդիր և երկու կողմից շրջապատված լինելով թշնամիներով: 2018-ի իշխանափոխությունից հետո կարծում էինք, որ այլևս չենք առնչվելու այդ երևույթին: Բայց պարզվեց, որ սխալվել էինք: Սխալվել էինք ինչպես բազմաթիվ, այնպես էլ կոնկրետ այդ հարցում: Հեղափոխական էյֆորիայից հետո իշխանությունը կադրերի բացակայության խնդիրը լուծելու այլ տարբերակ չգտավ, քան ԽԾԲ-ական մեխանիզմ գործադրելը: Խնդրեմ դրա վերջին դրսևորումը՝ Ազգային ժողովի նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվում կահույքի ոլորտի գործարարը (տնօրենը): Չեմ պատկերացնում, թե ինչ հանճարեղ անձնավորություն պետք է լինի կահույքագործը, որ նշանակվի նման մի պաշտոնում: Եվ եթե նա իսկապես այդպիսին է, ապա հենց մեր՝ հասարակության մեղքն է, որ այդպիսի մեկը մինչև այսօր անհայտ է մնացել և չի զբաղեցրել իր արժանի տեղը: Անցնենք առաջ: ԽԾԲ-ական երևույթի հետ սերտ առնչություն ունի մեկ այլ երևույթ՝ պաշտոնեական կեղծիքը: Նախկինների նախկիններից մեզ ժառանգված կեղծիքն այն երևույթներից էր, ինչը, իմ ու ինձ նմանների կարծիքով, պետք է վերանար 2018-ի իշխանափոխությունից հետո՝ եթե ոչ անմիջապես, ապա գոնե աստիճանաբար: Եվ եթե նախկինների օրոք կեղծիքն ընկալելի, թեև ընդունելի չէր, ապա այսպես կոչված ժողովրդի իշխանության պայմաններում կեղծիքի գոյությունը բացարձակ հասկանալի չէ: Ուրիշ հարց, որ հեղափոխություն կոչված երևույթը սկիզբ առավ հենց կեղծիքով՝ արագաչափերը հանելու խոստումով, կախարդական փայտիկի առկայության հավաստմամբ, Արցախի հերոս Աբաջյանի կեղծ պապի ելույթով և այլն, և այլն... Եվ բացի դրանից, Հայաստանում տիրում է ոչ թե ժողովրդի, այլ դրա անվան տակ ծլած ու ծաղկած մեկ անձի բռնատիրական իշխանություն: Ինչևէ, ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավարի դեպքի և պաշտոնեական կեղծիքի (տվյալ դեպքում՝ երկերեսանիության) առնչությունը դրևորվեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վլադիմիր Վարդանյանի խոսքում: ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, դաշնակցական Գեղամ Մանուկյանի՝ կահույքագործի նշանակման վերաբերյալ հարցին վերջինս պատասխանել է. «Շատ կարևոր է պրոֆեսիոնալիզմը ցանկացած ոլորտում»: ՔՊԿ-ական ազգընտիրի պատասխանից հասարակությունն իմացավ, որ, առաջին, կահույքագործ տնօրենը պրոֆեսիոնալ է, և երկրորդ՝ վերջինս օժտված է նույն մակարդակի պրոֆեսիոնալիզմով, որով պետք է օժտված լինի ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավարը: Այսինքն՝ օժտված է օրենքների, արարողակարգային խնդիրների, պատգամավորների հետ շփվելու վարքագծի և այլբաների իմացությամբ և կարողությամբ: Երևի հենց նման դեպքերի առնչությամբ է մեր ժողովուրդն ասել՝ Աստված էլ բեթարից ազատի... 

Հայկական արտադրական և գիտահետազոտական ներուժը՝ Փարիզի Eurosatory-2026 ցուցահանդեսումՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրըԻսպանիայի վարչապետի կնոջը արգելել են լքել երկիրը«Համահայկական ճակատ»-ի տաղավարը և «Մեծ Հայք» քարտեզները շատ են հավանել մեր ոստիկանները, ժամը մեկ նկարում են․ Աննա ՂուկասյանԼարված իրավիճակ. Գեղաշեն գյուղի բնակիչները դիմում են ՀՀ վարչապետին՝ պահանջելով մեկընդմիշտ փակել գյուղը թունավորող ավազի հանքի շահագործման թեմանԲալի բացառիկ բուժիչ հատկությունները, որոնց մասին քչերը գիտենՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինըԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ը. կան վիրավnրներԲժիշկը զգուշացրել է լողափում ձմերուկ և սեխ ուտելու վտանգների մասինԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներԳրոսսին Բյուրգենշտոկում հանդիպել է Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ. FarsՍտորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԱրեգակի վրա տեղի է ունեցել հզոր բռնկումՈրո՞նք են տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման համար նախատեսված տուգանքներըՄիջուկային ծրագիրը Իրան-ԱՄՆ բանակցությունների այս փուլի օրակարգում չէՏղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի․ ՌԴՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՔաղցկեղի դեմ պայքարող. Սննդաբանը նշել է ընդեղեն, որը պետք է ուտել ամեն օրՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանԱՄՆ-ի կողմից շրջափակման վերացումից հետո Իրան է ժամանել առաջին կոնտեյներատար նավը Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատՀայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը միջազգային մրցումներում կներկայանան նոր մարզահագուստով Հունիսի 21-22-ը Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների առաջին թեման կլինի Լիբանանում իրավիճակի կարգավորումը. FT Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատԻրազեկում. Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Աստղագուշակ հունիսի 22-ից- 28-ը շաբաթվա համար՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Քարերի սիմֆոնիայի մոտ 5 քաղաքացի անցել են գետը և չեն կարողացել ինքնուրույն վերադառնալ. փրկարարներն իրականացրել են գետանցում Սպասվում է առանց տեղումների եղանակ․ Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ նավագնացության համար․ Fars Շախմատի մինչև 18 տարեկան պատանիների խմբում Վաչե Հովակիմյանը կիսում է 1-2-րդ հորիզոնականները Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն Ո՞ր դպրոցների երեխաները կստանան տրանսպորտի փոխհատուցում. նոր նախագիծ Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը Տուվայում տղամարդը hարձակվել է ամառային ճամբարի վրա․ մի քանի երեխա տnւժել է Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան Վրաստանում մի քանի ժամով փակել են Վերին Լարս տանող ճանապարհի հատվածը բեռնատարների համար Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Վրաստանը Հայաստանից ռեկորդային քանակությամբ ծաղիկներ է ներկրելՎենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար Իրանի հետ բանակցությունները վերաբերելու են միջnւկային ծրագրին և Լիբանանում hրադադարին. Վենս Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե. Լևոն Ազիզյան ՀՕՊ հերթապահ միջոցներով nչնչացվել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 239 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ
Ամենադիտված