«ՏաԹևեր» ճոպանուղում մեծ թվով քաղաքացիներ մնացել են օդում՝ խցիկների մեջ
Ուշադրության կենտրոնումՍյունիքի մարզում «ՏաԹևեր» ճոպանուղում էլեկտրաէներգիայի խափանման պատճառով մեծ թվով քաղաքացիներ մնացել են օդում՝ խցիկների մեջ: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Այս պահին նշված վայր են ժամանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարները, որպեսզի օդում մնացած քաղաքացիներին տարհանեն։