Ճապոնիայում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ Չինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ Գոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր ՄԱԿ-ը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև ապառազմականացված գոտում ականների պայթյունները զինադադարի խախտում է համարում ԵՄ-ն դեմ է արտահայտվել ԵԱՀԿ նախագահի պաշտոնում Վրաստանի թեկնածությանը Բրազիլիան երկրորդ ընկերական խաղում հաղթեց Ավստրալիային Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Արտաշատի խճուղի Մ-2 Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհը ժամանակավոր փակվում է Առևանգման ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում


Նոր իրավիճակ. պաշտպանության նախարարի կոշտ հանձնարարությունը

Հայաստանի պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանի պաշտոնամուտը նշանավորվեց ԶՈՒ բարձրագույն հրամկազմի հետ նրա խորհրդակցության ընթացքում տրված կոշտ ցուցումով՝ թույլ չտալ Հայաստանի սահմանների ուղղությամբ հակառակորդի որևէ առաջխաղացում: Ավելին, ոչ պաշտոնական աղբյուրներով հրապարակ բերվեց առավել կոշտ ձևակերպում՝ կրակ բացել Հայաստանի սահմանների հանդեպ ոտնձգության ցանկացած փորձի դեպքում: Երևանից հնչող հայտարարությունները ըստ էության աննախադեպ կոշտ են ոչ միայն վերջին շաբաթների, այլ ընդհանրապես հետպատերազմյան ամիսների համար: Ընդ որում, դրա շատ զգայուն ցուցիչ էր նաև Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստն ու անդրադարձը Հայաստանի «ագրեսիվ հռետորաբանությանը»: Այլ կերպ ասած, Երևանի հաղորդագրությունն աննախադեպ էր այնքանով, որ արձագանքի անհրաժեշտություն զգաց նաև Անկարան: Իհարկե, այդ արձագանքը պայմանավորող գործոնները թերևս բազմազան են, սակայն բոլոր դեպքերում ակնառու է, որ Երևանը անուղղակիորեն ազդարարում է նոր իրավիճակի մասին: Գործնականում դա զգացվեց Գեղարքունիքի ուղղությամբ, երբ հայկական կողմը թերևս առաջին անգամ կոշտ դիմադրության արժանացրեց ադրբեջանական սադրանքը: Պաշտպանության նոր նախարարի հայտարարությունը թերևս կոչված էր ազդարարել, որ Գեղարքունիքը ոչ թե բացառություն էր, այլ, հետայսու՝ օրինաչափություն և անգամ հանձնարարական: Սրա ռացիոնալ անհրաժեշտության մասին խոսել ենք բազմիցս, նշելով, որ Հայաստանի սահմանային կիլոմետրերը և դիրքերը ըստ էության թանկ են բացառապես Հայաստանի համար, հետևաբար դրանց պաշտպանության հարցում պետք չէ ապավինել թե ՀԱՊԿ, թե ՄԱԿ ԱԽ, և թե այլ երրորդ կողմի: Այդ պաշտպանությունը կամ կիրականացնի, իրականացնելու կարողություն կկուտակի հայկական կողմը, կամ Ադրբեջանը ռազմական շանտաժի քաղաքականությամբ կփորձի պարտադրել քաղաքական օրակարգ: Միաժամանակ, որքան էլ այդ պարտադրանքը որոշակի գործոնների ու հանգամանքների բերումով պարտադրանք է նաև Մոսկվայի հանդեպ, Ռուսաստանն այդուհանդերձ անկարող է լինելու գործնական ներգրավվածություն ունենալ այն հատվածներում, որտեղ իրավիճակն այսպես ասած մարտական է: Փոխարենը, Մոսկվան հայտնվեց Ոսկեպարում: Եվ այդ ֆոնին էլ է ուշագրավ Թուրքիայի ԱԽ արձագանքը, հատկապես, եթե այն դիտարկենք որոշակի «նախադեպային» իրավիճակի հետ: Թուրքիան գործնականում նույն կերպ զգայուն արձագանքեց 2020 թվականի հուլիսի իրադարձություններին, երբ հուլիսի 12–ին եղավ հայտնի միջադեպը, որ տվեց մոտ հնգօրյա մարտական հայտնի գործողությունների առիթ, որոնք Ադրբեջանում կարող էին ավարտվել ընդհուպ իշխանությունից Ալիևի որևէ կերպ հեռանալով: Հուլիսի 12-ի միջադեպին հաջորդ առավոտյան բավականին զգայուն արձագանքեց Թուրքիան, այդ արձագանքում բավականին նուրբ տողատակով դարձյալ խոսելով պայմանավորվածություններից, նկատելիորեն ակնարկելով Ռուսաստանին: Այդ իմաստով, այն, որ 2020 թվականի հուլիսին սահմանային մարտերը Ադրբեջանում ունեցան ներքաղաքական մեծ ռեզոնանս և կարող էին ավարտվել Ալիևի հեռացումով, հուշում էր, որ տեղի ունեցածը անշուշտ լոկ սահմանային սադրանքի հետևանք չէր, այլ ավելի խորքային քաղաքական գործընթացի: Եվ Անկարայի արձագանքը այն ժամանակ պայմանավորված էր թերևս դրանով, քանի որ հայ-ադրբեջանական սահմանին ավելի վաղ եղել էին ավելի թեժ իրողություններ, սակայն չէր եղել այդպիսի արձագանք Թուրքիայից: Ահա այդ իմաստով, հատկանշական է Ոսկեպարում ռուս սահմանապահների տեղակայման մասին տեղեկատվության ֆոնին Անկարայից ԱԽ նիստի արդյունքում հնչած արձագանքը: Դա թերևս վկայում է, որ Ոսկեպարում ռուս սահմանապահների տեղակայումը Թուրքիան դիտարկում է ոչ թե պարզապես նոր ուղեկալի ձևավորման, այլ իրավիճակի խորքային քաղաքական փոփոխության ազդակ, որը Թուրքիայի մոտ առաջացնում է մտահոգություն: Այդ իմաստով բնականաբար հարց է առաջանում, թե արդյո՞ք Անկարան իր հերթին կնախապատրաստի ավելի մեծ քայլ, ինչպես 2020-ի դեպքում պատերազմը, որպես հակադարձում: Ամբողջ հարցն այն է, որ «մարտադաշտը» Անկարայի համար այլ է «միջազգային իրավունքի» և դրանից բխող միջազգային ընկալման տեսանկյունից: Դա չի կարող հիմք լինել մեծ արկածախնդրությունը բացառելու համար, ժամանակակից աշխարհում այդպիսի զարգացումը դժբախտաբար բացառված չէ երբեք, սակայն անկասկած է, որ ի տարբերություն 2020-ի նախասեպտեմբերյան իրադրության և միջավայրի, 2021-ի միջավայրն այլ է: Հայկական կողմի համար դա ամենևին զգոնությունը թուլացնելու պատճառ չէ, և միաժամանակ իհարկե ավելորդ ռազմաշունչ լինելու պատճառ չէ: Նոր իրավիճակը ի վերջո պետք է ձևավորվի բանակի մարտունակության հիմքով, սակայն առավելագույնս քաղաքական մտքի ուժով:

Ճապոնիայում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ Չինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ Պետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ ՄխիթարյանԳոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր «ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ՄԱԿ-ը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև ապառազմականացված գոտում ականների պայթյունները զինադադարի խախտում է համարում ԵՄ-ն դեմ է արտահայտվել ԵԱՀԿ նախագահի պաշտոնում Վրաստանի թեկնածությանը ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանԲրազիլիան երկրորդ ընկերական խաղում հաղթեց Ավստրալիային Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելԱրտաշատի խճուղի Մ-2 Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհը ժամանակավոր փակվում է Առևանգման ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 30-ի 08։00-ի դրությամբ Միջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա ԿոստանյանԱմերիկյան ԱԲ ընկերությունները Սպիտակ տանը համաձայնագիր են ստորագրել ներքին վերահսկողությունն ուժեղացնելու շուրջ ԱՄՆ-ն խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԱՄՆ-Իրանի հարաբերություններում դիվանագիտական ​​բեկում մտցնելու ջանքերը էական արդյունքներ չեն տվել․ Axios Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համար Ռուսաստանը hրթիռներով hարվածել է Կիևին․ կան զnhեր Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զինվnրական զnրավարժությունների մասին ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Կատարը չի կարողացել առաջընթացի հասնել ԱՄՆ-Իրան երկխոսության մեջ Ինչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԵրևանի հարավային մուտքի՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կերակառուցվի Թրամփ. Գեյթսն այլևս չի համարում, որ ԱԲ-ն կհանգեցնի 1 միլիարդ մարդու մահվան Իշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի Նուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմ Թրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Կոմոտինի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի Հարապետության դրոշի գույներով Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռում
Ամենադիտված