Երկրաշարժ է տեղի ունեցել Թբիլիսիից 100 կմ հեռավորության վրա
Ուշադրության կենտրոնում3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թբիլիսիից 104 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սամեբա գյուղի մոտ: Այդ մասին հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 06: 59 -ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա:
Սամեբա գյուղի մոտ վերջին երկրաշարժը տեղի էր ունեցել նախորդ առավոտյան: