Իրաքի վարչապետը Թուրքիայից պահանջել է հանել զորքը
ՄիջազգայինNews.am-ը գրում է .
Իրաքն առաջվա պես պնդում է հյուսիսիրաքյան տարածքից Թուրքիայի զինված ուժերի ամբողջական դուրս բերումը: Այդ մասին հունվարի 9-ին հայտնել է Իրաքի վարչապետ եւ իրաքյան զինված ուժերի գլխավոր հրամանատար Հեյդար ալ-Աբադին` Բաղդադում ելույթ ունենալով իրաքյան ոստիկանության ստեղծման մեկամյա տարեդարձին նվիրված զորահանդեսից առաջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով իրանական պետական լրատվական ԻՀԼԳ գործակալությանը:
Նրա խոսքով, այն ընթացքում, երբ Սիրիայի Թուրքիայի հետ սահմանակից տարածքում աճում էր ահաբեկչությունը, թուրքական զինված ուժերի ներխուժման հարց չի բարձրացվել: Իսկ այժմ ահաբեկչության սպառնալիքի պատրվակով թուրքական զորքը մինչեւ 100 կմ խորությամբ ներթափանցել է Իրաքի տարածք: «Մենք պնդում ենք, որ Թուրքիան իր զորքը հանի մեր տարածքից: Միջազգային օրենքների շրջանակում սեփական երկիրը պաշտպանելով` մենք իրավունք ունենք օտարերկրյա զորքը դուրս մղել մեր սահմաններից եւ չենք տատանվի այդ անելիս», - հավաստիացրել է ալ-Աբադին: