Գևորգ Սաֆարյանի և մյուսների հաղորդումների հիման վրա ՀՔԾ-ում նախապատրաստվում են նյութեր
ՀասարակությունՔաղաքացի Գևորգ Սաֆարյանը, ինչպես նաև 5 քաղաքացիներ հայտնել են, որ 2015 թ. դեկտեմբերի 31-ին՝ ժամը 23:30-ից մինչև 2016 թ. հունվարի 1-ը՝ ժամը 01:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կողմից Ամանորի գիշերը անցկացվող միջոցառում-ակցիայի ժամանակ նույն վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները բռնություն են կիրառել իրենց նկատմամբ՝ պատճառելով մարմնակա ն վնասվածքներ: Քաղաքացի Գևորգ Սաֆարյանի և մյուսների հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: